Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Իշխանությունները շարունակում են իրենց վտանգավոր քաղաքական կուրսը

Հայաստանը շարունակում է հեռակա հարաբերվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ՝ տոտալ իգնոր անելով այս կարևորագույն կառույցն ու նրա աշխատանքները։ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ երեկ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: 

Դեռ օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, տեղեկացրել, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հերթական գագաթնաժողովին։ Բելոռուսի նախագահը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամեդովին, ով հայտնել է, թե Հայաստանի իշխանությունները խնդրել են ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։ Տասմագամեդովը նշել է, որ անցած տարվա նոյեմբերին Երևանում կայացած աղմկահարույց նիստում 34 որոշում էր ընդունվել, որոնցից կյանքի չէին կոչվել միայն 2-ը, դրանցից մեկը վերաբերում էր Հայաստանին տրամադրվող օժանդակության մասին որոշմանը և պետք է վերախմբագրվեր։ Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ մյուս բոլոր դաշնակիցներն աջակցել էին ադ որոշմանը, որևէ հետաքրքրություն, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, այս փաստաթղթի նկատմամբ չի ցուցաբերել ողջ ընթացքում, ավելին, փաստաթղթի վրա տարվող աշխատանքների ավարտական փուլում ընդհանրապես խնդրել են այն հանել օրակարգից և չքննարկել Մինսկում։ 

Ինքը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանդիպամանը հայտարարել է, թե Բաքվի և Երևանի միջև դիմակայություն ավարտվել է, և պետք է մտածել ապագայի մասին, ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը։ Լուկաշենկոն այս անգամ դիվանագիտական զսպվածություն է դրսևորել, ինչը թերևս բնորոշ չէ Բելոռուսի նախագահին, սովորաբար նա յուրաքանչյուր դեպքում բավականին կոշտ տոներով է հայտնում իր կարծիքը, միգուցե բանն այն է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հասկանում է, որ Հայաստանի իշխանությունների բոյկոտը, որքան էլ վնասում է Հայաստանին, այդուհանդերձ նաև լուրջ հարված է ՀԱՊԿ հեղինակությանը և հարկավոր է զերծ մնալ ռեպուտացիոն հարվածներից։ Ուստի և ՀԱՊԿ քարտուղարությունն այսօր հայտարարել է, թե կազմակերպությունը շարունակում է աշխատել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման նախագծի և այլ գործառնական միջոցառումների վրա, նույնիսկ Հայաստանի իշխանությունների՝ այդ նախագիծը քննարկումից հանելու խնդրանքից հետո։ 

Ըստ էության, Հայաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման իրենց կուրսի ընթացքում նաև հրաժարվել անվտանգային առանցքային կառույցից և միջոցների մեջ խտրականություն չեն դնում, սակայն բանն այն է, որ Երևանն ինքն էլ հասկանում է, որ այս պահին առնվազն չի կարողանա ամբողջությամբ հրաժարվել ՀԱՊԿ-ից և կարող է բախվել խնդիրների, ուստի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանի օրակարգում նման հարց չի քննարկվել` ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու վերաբերյալ։ «Մենք ՀԱՊԿ-ից ակնկալել ենք, որ անհրաժեշտ է արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը և, ցավոք սրտի, այդ տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ, հարցերը այստեղից են առաջացել», - ասել է Արշակյանը։ 

Միևնույն ժամանակ, մինչ Արշակյանը կամ այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ ՀԱՊԿ-ից հեռանալու հարց դրված չէ, ամեն գնով փորձում են դիֆերսիֆիկացնել անվտանգային համակարգը։ Իհարկե, այս կապակցությամբ ամենադիպուկը նշել է Ռուսատանի ԱԳն խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ միաժամանակ երկու ձվերի վրա նստել հնարավոր չէ, հատկապես Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի սրված հարաբերությունների պայմաններում Հայաստանը չի կարող ունենալ այլընտրանք, կա՛մ պետք է ընտրի մեկ, կա՛մ մյուս անվտանգային համակարգը, և, ըստ ամենայնի, Հայաստանի իշխանություններն այսօր նախապատվությունը տալիս են արևմտյան բլոկին։ 

Թե ի՞նչ հետևանքներով է դա հղի Հայաստանի համար` հասկանում են բոլորը, այդ թվում՝ նույնիսկ գործող իշխանության ներկայացուցիչները, սակայն շարունակում են իրենց վտանգավոր քաղաքական խաղը՝ նոր որդեգրված կուրսը։

Հայկ Առաքելյան