Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Նոր հետապնդումներ ընդդիմադիրների դեմ

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ հարցաքննվել է քննչական կոմիտեում՝ բռնություն գործադրելու, հրապարակային կոչերի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Պատգամավորը քննիչի հարցերին պատասխանել է վկայի կարգավիճակով, թեպետ բնավ չի բացառվում, որ առաջիկայում նրան հենց մեղադրանք հարուցվի։ Պատճառը այս տարվա սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ արած հայտարարություներն են։ «Երևանը փոխելու է մեզ բոլորիս, ինձ և դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով ու եթե Փաշինյանն անմտություն անի նաև՝ արյամբ»,- ասել էր Հայկ Մամիջանյանը ու թեպետ նա պարզաբանել էր իր հայտարարությունը, քրեական գործ այդուհանդերձ բացվել է, ընդ որում ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող այս գործը հարուցվել է ոչ թե գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի, այլ՝ Հելսինկյան քաղաքացիական անսամբլիայի Վանաձորի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։
 
Ըստ էության, հայտնի իրավապաշտպաններն արդեն վերածվել են ոչ թե պետության կողմից քաղաքական հետապնդումները դատապարտող սուբյեկտների, այլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների հետապնդման գործիքի, ինչը, իհարկե, ցավալի է, սակայն և կանխատեսելի էր։
 
2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո, իրավապաշտպանները բացարձակապես անուշադրության են մատնել ընդդիմության դեմ բռնաճնշումները և, եթե նախկինում նման դեպքերում մեծ աղմուկ էին բարձրացնում, ապա այսօր պարզապես լռում են, իսկ որոշ դեպքերում ինչպես այս օրինակում է, անգամ դառնում են իրավապահների համար «գործ տվող»։
 
Սոնա Ալեքսանյան