Դրսից վառվում է տունը, ներսում տատը հեքիաթներ է պատմում
Ամենադժվարը իրողությունն ընդունելն է։ Այսօր պատերազմ է, դաժան պատերազմ․ սա պետք է ընդունել։ Մինչև կրակը մեր հագուստի ծայրը չի բռնում, չենք ընդունում իրողությունը, որ տունը վառվում է։ Էլ ի՜նչ պետք՝ հասկանալու, որ չորս կողմից կրակի մեջ ենք, ընդունենք, որ պատերազմ է։ Թղթի նման Հայաստանի բոլոր ծայրեըը վառվել ու հավաքվել են մոխրացած սևով մի կետում։ Հավաքվել ու մտածում են, որ էլ չի վառվելու թուղթը, և այդ սևացած կետը դառնալու է մեր խաղաղության խաչմերուկը։
Արցախից մի փախստական կին հարցնում էր՝ քանի՞ անգամ բույն դնեմ, քանի անգամ տեղահանվե՞մ։ Ո՞րն է իմ տեղը։ Վառվող թղթի պես երկիրը փոքրանում և ինչ որ կետում ժամանակավոր կանգնում է։ Մարդիկ հավաքվում են այդ ինչ որ կետում, մինչև բռնկվում է նաև այդ ինչ որ կետը։ Արյան, մահվան, խանձահոտն արդեն բոլորիս ռունգերում է, զգում ենք։ Պատերազմ է, ժողովուրդ։ Ու նման արհավիքային վիճակում հարցեր են ուղղվում «պարոն վարչապետ» աշխատող մարդուն, ու այդ հարցերը լինում են ասֆալտի, թոշակի, մանկապարտեզի վերնորոգման մասին։ Սա ի՜նչ թատրոն է, ինչու՞ է ոչնչացվում, դիմադրողականությունից զրկվում մի ողջ ժողովուրդ, որ սեփական անվտանգությունը թողած, սեփական հարյուր հազարավոր գաղթականները թողած ու նոր գաղթականներ ընդունելու շեմին ասֆալտն է նրան մտահոգում։ Մթության մեջ գտնվող մարդուն առաջին հերթին լույսն է հետաքրքրում։
Սա բնա՜զդ է, անգամ եթե գիտակցություն էլ չունենա մարդ, բնազդով կխոսի լույսի, փրկության մասին։ Փաշինյանի երեկվա կազմակերպած հարցազրույցը՝ ապտակ էր ժողովրդին, նրա գոյությանը։ Դա սարքած թատրոն էր, որպեսզի առանց այդ էլ ստորացված, պարտված, նսեմացված ժողովուրդը չընդունի պատերազմի իրողությունը և պատրաստ չլինի իրեն պաշտպանելու հետագա աղետալի փորձություններից։ Սա «խաղաղության խաչմերուկի բեմականացված փորձն էր» , որպեսզի մարդիկ իրենց գոյության ողջ ստրկությունը զգան և ապրեն պարոն վարչապետի նկարած աշխարհում։ Մենք ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան պատկերացնում ենք։ Դրսից վառվում է տունը, ներսում «տատը հեքիաթներ է պատմում»՝ երկա՜ր, քնեցնող․․․ Կերպարներ են ստեղծում, որոնք զբաղեցնում են մարդկանց․․․ Վեց ժամանոց կերպարներ։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Պետական գաղտնիքները չեմ հրապարակի, բայց քո դիմակը մինչև վերջ կբացեմ․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին