Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրինագիծը. հայտարարություն

Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով պահանջում է քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ 2023թ․ սեպտեմբերին ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով, որի արդյունքում Արցախն ամբողջովին հայաթափվել է, ենթարկվել ցեղասպանության և վտանգի տակ է Արցախի պետական ինստիտուտների գոյությունը,

Հայաքվե օրինագծի ընդունումը դարձել է էլ ավելի արդիական ու էական։ Թեև Արցախի և ժողովրդավարության թշնամիները փորձում են մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ Արցախի հարցն այլևս գոյություն չունի, սակայն դա հնարավոր չէ, քանի որ Արցախը ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով և ժողովրդի ստեղծած պետությունը ոչ ոք իրավասու չէ լուծարելու։ Այս օրինագծի ընդունումը Հայաստանի անվտանգությունը և ժողովրդավարությունը ամրապնդում է քառակի։

Նախ՝ օրենքի նախաձեռնությունն ու իրականացումն է բխել ուղիղ ժողովրդավարությունից, երկրորդ՝ այն պաշտպանում է ժողովրդի ստեղծած պետությունը ադրբեջանական բռնապետությունից, երրորդ պաշտպանում է ժողովրդավար Արցախը ու փորձում է փրկել ժողովրդավար երկրի պետական ժողովրդավար ինստիտուտները, չորրորդ՝ պաշտոնյային օրենքով զրկում է միանձնյա, այսինքն, հակաժողովրդավար գործողություն կատարելուց՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելուց։

2020 թվի նոյեմբերի 9-ից հետո և 2023 թվի սեպտեմբերից հետո ստեղծված իրավիճակը ի ցույց դրեց, որ Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանության ճանաչումը փողկապակցված են և անհրաժեշտ են Հայաստանի, հայերի անվտանգության, իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության համար, և Արցախից ու ցեղասպանության ճանաչումից հրաժարումը աղետարար է ու հղի է պետականության, ընտանիքների և անձանց կործանմամբ։

Հետևաբար, Հայաքվեի ընդունումը բխում է մեր կյանքը պաշտպանելու անհրաժեշտությունից։ Հասկանալով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ապօրինությունը կատարվել է այն թիմի կողմից, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում, այդուհանդերձ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրենքի նախագիծը։

Մյուս ուժերի պատգամավորներից ակնկալում ենք կողմ քվեարկել նախագծին և օժանդակել հանրության շրջանում այս օրենքներն ընդունելու կարևորության ընկալումները բարձրացնելուն։

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք

ՀԿ «Ազգությունս հայ» նախաձեռնություն

«Քաղաքական Հայ» ակումբ Դիվանագիտական նախաձեռնությունների կրթական հիմնադրամ

«Հայքի մշակույթի օմբուդսմեն» նախաձեռնություն

«Ճառագայթ» ձախ խումբ

«Որդիների կանչ» ՀԿ

«Բաբոն Տեր ա» նախաձեռնություն

«Անվտանգություն և ժողովրդավարություն»

ՀԿ «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ

«Զինվոր» կրթամարզական ՀԿ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

«Հայրենիքի Վահան» ՀԿ

«Ազգային արժեք» ՀԿ

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ