Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում, ինչն արդեն ստիպված բարձրաձայնում են առաջատար ընդդիմադիր ուժերի ղեկավարները։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս իր դատաքննությունից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, խոսել է իրեն և «Հանրապետական» կուսակցությանը թիրախավորելու մասին, նշել, որ ընդդիմադիր որոշ ուժեր ջուր են լցնում Հայաստանի գործող կառավարիչների ջրաղացին՝ թիրախավորելով իրեն և իր գլխավորած կուսակցությունը։ «Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարուց ավելի, ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև 90-ականների կեսերին նրանց ձայնակցել են մեր այսպես ասած տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, ընդդիմադիրները գիտակցում են, որ, իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելել, որ ամենակարևորը ոչ թե իրեն, կամ իր թիմակիցներին թիրախավորելն է, այլ, որ այսօր թիրախավորված է Հայաստանը, Հայաստան պետությունն ու պետականությունը։

Իհարկե Սերժ Սարգսյանը կոնկրետ անուններ չի հնչեցնում, չի նշում, թե ովքեր են թիրախավորել «Հանրապետական» կուսակցությանը, առավել ևս դժվար է համարել, թե նա նկատի ունի գործող իշխանության բուծած փսևդոընդդիմադիրներին, կամ իշխանության հետ ասոցացվող այլ ուժերի։ Ըստ ամենայնի՝ խոսքը հենց արմատական կամ խորհրդարանում ներկայացված այլ խմբակցության մասին է, որտեղ երկու հիմնական ընդդիմադիր միավորումների միջև առկա խնդիրների մասին մենք բազմիցս արձանագրել ենք։

Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ խնդիրներ կան «Հայաստան» դաշինքի հետ, որտեղից պարբերաբար քննադատություններ են հնչեցվում ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած վարչախմբի, այլ հենց ընդդիմադիր գործընկերների հասցեին։ Հանուն արդարության նշենք, որ «Հանրապետականը» կամ «Պատիվ ունեմը» ամենևին հետ չեն մնում այս առումով։ Իհարկե, ընդդիմության մեջ պառակտվածություն գցելը հենց առաջին հերթին բխում է Նիկոլ Փաշինայնի շահերից, նրան պաշտոնանկ անելու միակ հնարավոր տարբերակն ընդդիմության տարաձայնությունները մի կողմ դնելն է և համախմբված գործելը, հակառակ պարագայում Փաշինյանին կհաջողվի դեռ տևական ժամանակաշրջան մնալ իշխանության ղեկին։

Սոնա Անանյան