Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ

Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ։
Երբ մենք ասում էինք Ալիեւ-Փաշինյան տանդեմը համաձայնեցված է գործում,ոմանք թերահավատ էին։
Բայց փաստ է,որ 2018-ի Դուշանբեի վերելակից սկսած Նիկոլը սկսեց առանձին հակահայկական ու հակաղարաբաղյան խաղ խաղալ Ալիեւի կանոններով։
Սկզբում նա խնդրեց չկրակել ,որ ազատվի նախկինների խորհրդարանից։
Հետո ասեց՝Արցախը Հայաստան է եւ վերջ ,որը կանաչ լույս վառեց ադրբեջանական ագրեսիայի համար։
Հետո մերժեց միջնորդների առաջարկներն ու ուլտիմատում ներկայացրեց նրանց։
Երկուսով պայմանավորված բերեցին պատերազմ։
Պատերազմի ընթացքում Փաշինյանն առնվազն երկու անգամ մերժեց ՌԴ պատերազմը դադարեցնելու առաջարկը,ըստ որի Շուշին ու Արցախի Հանրապետության մեծ մասը մնում էին հայկական վերահսկողության տակ։
Փաշինյանի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհը ,Սեւ լճի 30 տոկոսն ու մեր հայրենիքի 41 քառ.կմ հանձնվեց թշնամուն։
Նրա եւ Ալիեւի համաձայնությամբ 2022-ի օգոստոսի վերջին հայաթափվեց Լաչինի շրջանը։
Այնուհետեւ Փաշինյան-Ալիեւ զույգը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Սրան հաջորդեց Արցախի շրջափակումը,որն ակնհայտ երեւում էր համաձայնեցված էր կամ առնվազն անակնկալ չէր Նիկոլի համար։
Ամիսներ շարունակ Փաշինյանը ոչ միայն մատը մատին չտվեց,այլ Ալիեւի հետ համաձայնության գալով պատրաստում էր Արցախի ադրբեջանացումը։
Ու սրա մասին տեղյակ էին բոլորը։
ՌԴ-ն գոռում էր,որ Նիկոլը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում,նույնն ասում էր՝ Բորելը։
Ալիեւ - Փաշինյան համագործակցության կուլմինացիան եղավ 2023-ի սեպտեմբերին,երբ Արցախի վրա հարձակման ժամանակ Նիկոլն ասեց,որ չի ներքաշվելու պատերազմի մեջ,իսկ մի քանի օր անց էլ ասեց Արցախում էթնիկ զտման դեպքեր չկան։
ՄԱԿ ԱԽ նիստին Նիկոլի այս ադրբեջանահաճո միտքը մեջբերեց Բայրամովը:
Նույն Բայրամովն ասօր ասել է,«որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին»։
Ու Նիկոլի տեղյակ լինելու ու ոչինչ չանելու մասին գիտեին եւ Մոսկվայում,եւ Բրյուսելում, եւ Վաշինգտոնում։
Բոլորը գիտեին,որ Նիկոլի ձեռքով ու գիտությամբ է հայաթափվել Արցախը։
Պատահական չէր ՌԴ նախխգահ Պուտինի ակնարկը,որ «Երեւանում Բաքվի բանտերում հայտնված Ղարաբաղի նախկին ղեկավարներին չեն ուզում տեսնել»։
Չեն ուզում տեսնել,որովհետեւ իրենք են հանձնել Արցախի ղեկավարներին Ալիեւին ու հայաթափել Արցախը։
Սա է իրականությունը։
Արցախ հանձնող ու հայաթափողը,հանձնելու է նաեւ Հայաստանը,եթե մնաց…