Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի և ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, ուղեղները՝ ջրիկ․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ։ Ակնհայտ է, որ նույնիսկ ամենաորակյալ ժավելն էլ չի կարող մաքրել Նիկոլի «ձեռքերի արյունը»։
Նիկոլը բերել է պատերազմ։
Նիկոլն է հրաժարվել 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնել։
Հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է,զոհվել է ուղիղ Նիկոլի պատերազմը չդադարեցնելու մեղքով։ Ցավում եմ, որ շատերը կորոնայի ժամանակ հիշողության կորուստ ունեցան, բայց ես լավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը,որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց.
1. Պատերազմը փաստացի պարտված է արդեն ./ուշադիր եղեք,դա ասվել է 2020 -ի հոկտեմբերի 19-ին,իսկ պատերազմը դադադեցվեց միայն նոյեմբերի 9-ին/:
2. Ունենք շատ մեծ կորուստներ.
3. Պուտինից առաջարկ կա «5 պլյուս 2» տարբերակով դադարեցնել պատերազմը՝ Ալիեւը համաձայն է։
4. Խնդրել եմ Պուտինից՝ Մեղրիից մինչեւ Տեղ ու Վարդենիս ռուսական դրոշներ տեղադրեն, որ Սյունիքի վրա ագրեսիա չլինի։
5. Եթե այս պայմաններով չկանգնեցվի պատերազմը, չեմ բացառում ավելի շատ տարածքային ու մարդկային կորուստներ՝ ավելի վատ պայմաններով։
Բայց չնայած այս ամենին Նիկոլը գերադասեց հազարավոր նոր նահատակներ ունենանք, որպեսզի «իրեն դավաճան չասեն»։ Արդյունքում՝ տվեցինք հազարավոր նոր նահատակներ, կորցրեցինք Արցախը, օկուպացված է Հայաստանի տարածքի առնվազն 200 քառ.կմ, իսկ հայ ժողովրդի պատմության մեջ էլ Նիկոլն ու իր խմբակը մնալու են դավճանի պիտակով։
Ինչքան էլ ասուլիսներ ու ելույթներ ունենաք, փաստ է՝ Նիկոլը մահաբեր, դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել։ Սա է իրականությունը եւ վերջ»։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին