ՔՊ-ն անցնում է մյուս համայնքների զավթմանը
Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցությանն իշխանազրկելուց, Գյումրիում էլ «Բալասանյան» դաշինքի հուշագիրը չեղարկելուց հետո, գործող իշխանությունները որոշել են թիրախավորել բոլոր այն համայնքները, որտեղ համայնքապետերը ՔՊ-ական չեն։ Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին հերթին վտանգի տակ են Սյունիքի համայնքապետերը։ Թեև 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից և ՏԻՄ ընտրություններից հետո Սյունիքի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերն առանձնապես խնդիր չեն տեսնում ՔՊ-ականների հետ համագործակցելու առումով, Փաշինյանը մտավախություն ունի, որ իր նախանշած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ կարող է կրկին խնդիրների բախվել հենց Սյունիքում։
Հիշեցնենք, արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանն ամենացածր ձայները ստացել էր հենց հարավային մարզում, իսկ Քաջարանը միակ քաղաքն էր, որտեղ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը լուրջ առավելությամբ հաղթանակ էր տարել «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ։ Քաջարանի քաղաքապետը հետագայում ծաղկեփնջերով էր դիմավորում Աննա Հակոբյանին, որի ամուսնուն մինչ այդ դիմավորել էին սյունյաց ողջույններով։ Նույնիսկ այս հանգամանքը չի կարողանա փրկել նրանց Փաշինյանի զայրույթից, վերջինս ցանկանում է իրենով անել ողջ իշխանությունը, և տեղերում հեղինակություն ունեցող քաղաքապետերին պարզապես ասել են, որ առաջիկայում նրանք պետք է հրաժարական տան, իսկ եթե ցանկանում են մասնակցել ընտրություններին, ապա պետք է գլխավորեն ոչ թե այլ կուսակցությունների, այլ հենց քաղպայմանագրի համամասնական ընտրացուցակները, ընդ որում ցուցակները հիմնականում լինելու են «քաղպայմանագրի» ներկայացուցիչները։
Այս կերպ Նիկոլ Փաշինայնը ցանկանում է Հայաստանում գտնվող բոլոր համայնքներում իշխանազավթում իրականացնել և թույլ չտալ որևէ տեղ, որտեղ կարող են վարչական լծակ օգտագործել իր դեմ, ցանկացած լծակ այսօր կենսական նշանակություն ունի հենց գործող իշխանությունների համար։
Նարե Սարգսյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին