Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա»
Բանակցային այն իրավիճակը, որ ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնում և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի ուղղակի ժամանակ են վատնել ու ռեսուրսները ծախսել են մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր:
«Ինչո՞ւ էր ի սկզբանե անլուծելի, մի քանի պատճառներով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պատճառով: Եվ մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասացիք, որ հետամուտ կլինեք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրին, բայց հետամուտ չեղաք: Ինչքանո՞վ է օբյեկտիվ այս մեղադրանքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոչ միայն ասել ենք, այլև փորձել ենք հասկանալ՝ ինչ է ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է վարչապետը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի՝ տպավորություն ստեղծելով, թե ԼՂ, ըստ էության, կործանված էր արդեն մինչև 2018-ը:
Սա էժան քարոզչական հնարք է, որովհետև կարգավորման բոլոր փաստաթղթերով ԼՂ-ի հայկականությունը երաշխավորված էր, այդ թվում՝ այն փաստաթղթով, որը 2019-ին դրված էր Նիկոլ Փաշինյանի սեղանին ու մերժվեց նրա կողմից:
ԼՂ-ի կործանման հիմքերը պետք է փնտրել Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության մեջ, ինչն, ի վերջո, հանգեցրեց մահաբեր պատերազմին:
Բայց անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ մեզ համար ոչ բարենպաստ փաստաթուղթը, պահպանում էր ԼՂ-ի սահմանափակ սուբեկտությունը, որի կարգավիճակը կանխորոշված չէր:
Երրորդ հանրապետության առաջին ղեկավարը, ով Արցախի ճանաչեց Ադրբեջանի մաս, Նիկոլ Փաշինյանն էր՝ Պրահայի քառակողմ հայտարարությամբ:
Սա է իրականությունը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Փաշինյանը դարձյալ մանիպուլացնում է փաստերը՝ Արցախի կործանման պատասխանատվությունից խուսափելու համար:
Ավելի էական է այն, որ 2018-ին նա գիտակցել է, որ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի է», բայց գնացել է բացահայտ արկածախնդրության, հրաժարվել է լուծումներից, «Արցախը Հայաստան է և վերջ» արկածախնդրությամբ սադրել է հակառակորդին՝ դառնալով նվաստացուցիչ պատերազմի, տարածքային և մարդկային կորուստների պատասխանատու:
Ավելին, Փաշինյանը Հայաստանին ու հայ ժողովրդին խաբել է անգամ մարդակուլ պատերազմից հետո՝ թեև 2018-ից իմացել է, որ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր»: Նա 2021-ին ընտրություններին մասնակցել է «Անջատում՝ հանուն փրկության» կարգախոսով:
Փաստորեն, հանուն իշխանության նա ստորաբար խաբել է հայ ժողովրդին:
Մինչև պատերազմը նրան հանգիստ չէր տալիս Տիգրան Մեծի փառքը ու դրա համար հայ ժողովուրդը ծանր գին վճարեց:
Հիմա նա ամեն գնով փորձում է պահել իշխանությունը՝ չխորշելով ոչ մի կեղծիքից:
Սրա համար դարձյալ ծանր գին է վճարելու հայ ժողովուրդը:
Ազգակործան պատուհասը հո պոզով-պոչով չի՞ լինում...
Վահրամ Բագրատյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին