Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

«Սորոսական» կազմակերպության նոր զեկույցը կատաղության է հասցրել Փաշինյանին

«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի վերջին հարցումները հարուցել են Նիկոլ Փաշինյանի բուռն զայրույթը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի նախօրեին սորոսական կազմակերպությունը հրապարակել էր իր հարցման արդյունքները՝ ըստ որոնց հարցվածների 60 %-ը համարում է, որ մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի մակարդակը Հայատանում աճել է, կամ մնացել է անփոփոխ, իսկ կոռուպցիայի ընկալման համաթվի առումով Հայաստանը լրջագույն նահանջ էր արձանագրել։

Հենց դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանն Իջևանում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդես եկել ծավալուն ելույթով։ Մասնավորապես հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ին դուրս կգան կուսակցությունից։ «Մեզ համար խնդիր է, որ առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել, և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն»,- ասել է Փաշինյանը։

ՔՊ-ում այժմ բոլորն են թիրախի տակ, արևմտյան հովանավորների աչքին լավամարդ երևալու համար Փաշինյանն այժմ պետք է կոռուպցիոն մի շարք բացահայտումներ անի Արևմուտքի աչքում էլ առավել ռուսամետ համարվող պաշտոնյաներին պարզապես հեռացնի, ընդ որում կոռուպցիոն բնույթի քրեական գործեր կարելով, որպեսզի կարողանա վերականգնել իր խաթարված հեղինակությունը։

Ի տարբերություն այլ զեկույցների՝ Փաշինյանը հասկանում է, որ «Transparency International»-ի զեկույցը չափազանց լուրջ հետևանքներ կարող է ունենալ իր համար, ուստի և չի խորշելու «Քաղպայմանագրում» իրական զտումներ իրականացնելուց, հատկապես, որ բազմաթիվ կուսակցականների նկատմամբ առանձնապես վստահություն չունի։

Անի Սարատիկյան