Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

«Սերժ Սարգսյանի թողած ինքնավստահ զարգացող երկրից վերածվել ենք բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այսուայնկողմ հարվածվող նավակի». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր պետությունն այժմ գտնվում է պատմական անպիսի կրախի առջև, որին անհրաժեշտ է միայն համազգային նոր զարթոնք, վերածնունդ, ռևանշ: Այլապես` բախտորոշ գեոպոլիտիկ քամիները խորտակման են տանելու հայկական պետականության նավակը (Սերժ Սարգսյանի թողած ինքնավստահ զարգացող երկրից վերածվել ենք բախտի քմահաճույքով ալեկոծ ճոճվող ու այսուայնկողմ հարվածվող նավակի):

Ընդհանուր առմամբ, աշխարհի շատ երկրներ են այսօր փնտրում անվտանգ և կայուն ապրելու բանաձևեր. նույնիսկ խոշոր, զարգացած ու մինչև ատամները զինված երկրները:

«Ես իմ մի փոր հաց ունենամ, Նիկոլը երկրի հետ ինչ ուզում է, թող անի» բանաձևը` իմ տպավորությամբ շատերի սրտով չէ: Արցախի հանձնումից հետո, մարդկանց մեծ մասը հասկանում է ահագնացող վտանգի աստիճանը: Հասկանում է, որ «իշխանությունների» շնորհիվ կարող են կորցնել նաև եղածը` բախվելով էկզիստենցիալ նոր պրոբլեմների հետ:

Միայն խաբեությամբ, աչքակապությամբ ու ակնհայտ անպատասխանատվությամբ` իշխանություն պահել չես կարող: Օտար երկրներից «ստացվող քաղցր» խոստումներով ու անմիտ ողջույններով` անվտանգություն չես կառուցի: Դրսից պաշտպանվածություն մուրալով` երբեք պաշտպանված չես լինի: Բռնաբարված ժողովրդավարությամբ ու ներքին թշնամանքով` քաղաքացիական հասարակություն չես ունենա: Աշխարհվ մեկ թափառող և պետություններ քայքայող կեղծ լիբերալիստական արժեքներով` ազգային պետություն չես ունենա: Կրթությունդ, մշակույթդ, հավատքդ, ազգային արժեքներդ` օտարների պատկերացումներին հարմարեցնելով` ապագա չես ունենա: Սփյուռքիդ լռեցնելով և պետությունից օտարելով` համազգային ներուժ չես ստեղծի: Արցախը դավադրաբար հանձնելով` հանգիստ ապագա չես ունենա…

Այս իրավիճակից անշուշտ կան ելքեր, լուծումներ, իրական տեսլականներ, որոնք կյանքի են կոչվելու առանց ՔՊ-ի և նրանց սատելիտների:

Հայ ժողովրդի համար ազգային զարթոնքը, եթե կուզեք` գաղափարական ռևանշը` արժանակատիվ և անվտանգ ապագայի միակ իրական երաշխիքն է»: