Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Հայոց Ցեղասպանությունն իշխանությունը սկսել է ծածուկ «հիշել» կամ թուրքական նախապայմանների ստրուկները

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Հայոց Ցեղասպանությունն իշխանությունը սկսել է ծածուկ «հիշել» կամ թուրքական նախապայմանների ստրուկները

 


Այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ի մի լուր դուրս մնաց հանրության ուշադրությունից։

 

Պարզվում է, անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 9-ին, 2015թ.-ին Հայաստանի առաջարկությամբ ՄԱԿ-ի կողմից ընդունված և հայտարարված «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների  կանխարգելման» միջազգային օրը,  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանն այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ծիծեռնակաբերդ ես եմ նշում, իսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ նշված էլ չի ուր են այցելել, ի սպառ բացակայում է ոչ միայն 1915-ի Ցեղասպանության կազմակերպչի՝ Օսմանյան կայսրության անվանումը, այլ անգամ՝ Հայոց Ցեղասպանություն ձեւակերպումը (հղումը՝ մեկնաբանությունում)։

Այնքան են Հայաստանի նորօրյա դիվանագետները փորձել արդեն ավանդական հիշատակի այս օրը ծածուկ նշել, որ ԱԳՆ հայտարարություն էլ զլացել կազմել և հրապարակել։

Մինչ այդ, տարիներ շարունակ դեկտեմբերի 9-ին եղել է ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը կամ արտաքին գործերի նախարարի ուղերձը «Զոհերի հիշատակի և նրանց արժանապատվության հարգանքի և ցեղասպանությունների  կանխարգելման» միջազգային օրվա առիթով: (2017, 2019, 2020, 2021, 2022 թվականների հիշատակումների հղումները՝ մեկնաբանությունում):

Ավելին, տարբեր տարիներին Հայաստանում պետական մակարդակով այդ օրերին կայացել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով միջազգային ֆորումներ։ Վերջինը 2022-ին էր, որտեղ այլեւս չխոսվեց Հայոց Ցեղասպանության մասին, իսկ Փաշինյանը հանդես եկավ իր աղմկահարույց հայտարարությամբ, թե իրեն հաճախ թուրք են անվանում, որից վատ չի զգում։

Դեռ անցած տարի ահազանգել էի, որ պաշտոնական խոսույթում սահուն  կերպով Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց Ցեղապանություն եզրույթը դուրս է մնում։ Հիմա արդեն փորձում են մեր դիվանագիտական ձեռքբերումների մասին անգամ լռել, որ չզայրացնեն Անկարային։

Տեղին է հիշել, երբ Ռուբինյան-Քըլըչ բանակցային ձեւաչափի սկիզբը դրվեց, ու հպարտանում էին, թե նախապայմաններ չկային, ընդդիմությունը հակազդում էր՝ նախապայմաններ գրավոր չկան, բայց Հայաստանի իշխանություններն անխոս են գնալու զիջումների։ 2023-ի դեկտեմբերի 9-ի ծածուկ «հիշատակումը» դրա վկայությունն է»։