Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Հիմա սերը զտել են հրապարակից, և համերաշխության դրոշից մնացել է դրոշաձողը՝ որպես նախընտրական մուրճի կեղտոտ մի պոչ. Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այսպես է ավարտվում պատմությունը: Առանց հատուկ լացուկոծի։ Եվ նույնիսկ հրավառություններով: Խաչատրյանի «Դիմակահանդեսի» հնչյունները լցվում են երեք ամիս առաջ իր գոյության ընթացքի ամենամեծ ողբերգությունն ապրած պետության գլխավոր հրապարակ:

Դիմակահանդես` երեսպաշտության այն հրապարակում, ուր ժամանակին սեր էր ու համերաշխություն: Հիմա սերը զտել են հրապարակից, և համերաշխության դրոշից մնացել է դրոշաձողը՝ որպես նախընտրական մուրճի կեղտոտ մի պոչ: Եվ արդեն որերորդ անգամ մենք վերադառնում ենք արատավոր շրջանի այն ելակետին, որտեղից բոլոր սրիկայությունների արդարացումները հանգում են երեխա պահելու փաստարկին, մեկնաբանելով՝ «տոն է պետք երեխաներին»:

Տոնեք, ի սեր Աստծո: Տոնեք ձեր տներում, բայց մի մոռացեք, որ կան երեխաներ, որոնց հրավառության այդ ձայները հիշեցնում են ընդամենը երեք ամիս առաջ տեղի ունեցած մի ուրիշ պայթյունի մասին: Մեծ պայթյուն, որ ոչ թե կյանք ծնեց, այլ մահեր, որ կլանեց այդ երեխաների բաժին Ձմեռպապիներին ու ձնեմարդուկներին, կլանեց այն տունը, որի ծխնելույզով պիտի իջներ երազանքներ կատարող Ձմեռ Պապը, կլանեց հրաշքների հանդեպ հավատն առհասարակ:

Ուրախանալը մեղք չէ, բոլորս էլ ունենում ենք ուրախության պահեր: Բայց պետական հովանավորությամբ, հանրային միջոցներով, երկրի սրտում հանրային տոնախմբությունը անմեղ ուրախության մասին չէ, այլ սարսափելի մի ուրիշ բանի, որ կհասկացվի, երբ կբացվի գաղթի հաջորդ ճանապարհը, և այդ ճանապարհին մարդիկ որբերի բերանից հացի փշուր խլելու հերթում պատրաստ կլինեն խեղդել իրար: Այսպես է ավարտվում պատմությունը: Առանց հատուկ լացուկոծի: Եվ նույնիսկ հրավառություններով: