Երևանի ավագանին «հատում» է կարմիր գծերը
Երևանի ավագանին երեկ, ավելի քան 2 ժամ տևած բանավեճից ու բուռն քննարկումներից հետո, 32 կողմ և 3 դեմ քվեարկությամբ ընդունել է կարմիր գծերի թանկացման նախագիծը։ Արդյունքում Երևանի փոքր կենտրոնում մեքենաները կայանելու տարեկան վճարը 12 000-ից կդառնա 160 000 դրամ, իսկ մեծ կենտրոնում արդեն 24 000 դրամ։
Քվեարկության համար քվորում հնարավոր է եղել ապահովել միայն ընդդիմադիր «Հանրային ձայն» խմբակցության մասնակցությամբ, թեև նրանք մասնակցել են նիստին և դեմ են քվեարկել, բայց արդեն իսկ ներկայանալով նիստին, հնարավորություն են տվել իշխանությանը ապահովելու իրենց համար անհրաժեշտ քվորումը, մինչդեռ մյուս խմբակցությունները կոչ էին անում ընդհանրապես չներկայանալ նիստին և ձախողել բյուջեի ընդունումը։
Փաստացի, գործող իշխանություները վաղուց այլևս խախտել են իրենց բոլոր խոստումները։ Ժամանակին հօգուտ քաղաքացու գործողություններ անելու կոչերով հանդես եկող իշխանությունը անընդհատ և ամեն ինչ անում է նույն քաղաքացիների կյանքը բարդացնելու նպատակով, և այժմ քաղաքի կենտրոնում աշխատանքի իջնող մարդիկ տարեկան մի կլորիկ գումար ստիպված են լինելու վճարել Երևանի բյուջե, իրենց մեքենաները կայանելու նպատակով։
Ի դեպ, նույն այդ կարմիր գծերի դեմ ժամանակին հանդես էր գալիս Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ դեմ է դրանց կիրառմանը։ Փաշինյանը դեմ էր նաև արագաչափերին, տեսախցիկներին, հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, պարզվում է, որ քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև անխնա կլպելու մատերիալ է և նրան գործող իշխանությունները կլպում են առանց խնայելու, իսկ հասարակությունը բացարձակապես չի ընդվզում, մինչդեռ նախկին իշխանությունների օրոք տրանսպորտը 100-ից 150 դրամ թանկացնելու կիսաորոշումը հանրային լայն բողոքի առիթ էր դարձել։
Փաստացի, այն ինչ անում է Փաշինյանը, հրաշալի հասկանալով և գիտակցելով է անում, վստահ, որ հասարակությունն այդպես էլ իր ձայնը չի բարձրացնելու։
Իրինա Սիմոնյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին