Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

ՔՊ-«Բալասանյան» դաշինք ապահարզանի պատճառով դեսպանին հետ կանչեցին

Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Խաչատուրյանն Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ է կանչել Միսակ Բալասանյանին։ Արդեն նախկին դեսպանը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է և այդ պաշտոնին նշանակվել էր ընդամենը երեք ամիս առաջ։ Պարզից էլ պարզ է, որ հետկանչի պատճառը Գյումրիի ավագանիում երկու խմբակցությունների կոալիցիոն հուշագրի խզումն է, ավելի ճիշտ, Գյումրին զավթելու փաշինյանական փորձի ձախողումը։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միսակ Բալասանյանին դեսպանի պաշտոնում նշանակելով՝ վարչախումբն ակնկալել է, թե կզավթի քաղաքապետի պաշտոնը և իշխանությունը Գյումրիում, արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Թե ինչ պայմանավորվածություններ են ունեցել Բալասանյանն ու ՔՊ-ն, հայտնի չէ, բայց նախկին քաղաքապետը նախընտրել է չհանձնել քաղաքի կառավարումը ՔՊ-ին։

Մի քանի շաբաթ առաջ խզելով «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիոն հուշագիրը՝ ՔՊ-ն մեղադրել էր, թե Գյումրիի կառավարումն արդյունավետ չէ, քաղաքը ստվերային կառավարիչ ունի, բայց այդպես էլ չէր հստակեցրել՝ արդյոք նախկին քաղաքապետ, քաղաքի ներկայիս ղեկավարի ազգական Սամվել Բալասանյանին նկատի ուներ։ Իսկ արդեն երեկ Գյումրիի ավագանու պատմության մեջ առաջին անգամ չհաստատվեց հաջորդ տարվա բյուջեն։ «Բալասանյան դաշինքի» հետ երկու տարի իշխանությունը կիսած «Քաղաքացիական պայմանագիրը» կոշտ քննադատեց ավագանու հաստատմանը ներկայացված 5.7 միլիարդ դրամի բյուջեն և ձախողեց դրա ընդունումը։

Առաջիկայում արտահերթ նիստ պիտի գումարեն, թեև հույս չկա, որ բյուջեն կընդունի։ 

Լենա Մարգարյան