Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն առցանց հանդիպում է անցկացրել

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը և Շարժման համահիմնադիր Գևորգ Գևորգյանը 2023 թվականի դեկտեմբերի 29-ին առցանց հանդիպում են անցկացրել Շարժման անդամների հետ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Գյումրի և Էջմիածին քաղաքներում։ Նրանք հանդիպման մասնակիցներին տեղեկացրել են խորհրդի որոշման մասին նշված բնակավայրերում «Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցչություններ ստեղծելու, ինչպես նաև նրանց առաջնորդներին Շարժման խորհրդում խորհրդատվական ձայնի իրավունք տալու մասին։

Գևորգ Գևորգյանը ներկայացրել է տարածքային գրասենյակների ղեկավարների թեկնածուներին, որոնցից յուրաքանչյուրն իր հավատարմությունն է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման գաղափարներին և Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու ցանկությանը։ Թեկնածուները կիսվել են երկրում և արտերկրում Շարժման զարգացման իրենց ծրագրերով։

Հաստատվել են նաև ներկայացուցչությունների ղեկավարները. Գյումրիում՝ Արթուր Պողոսյանը, Էջմիածնում՝ Կարեն Մաթևոսյանը, Մալաթիա-Սեբաստիայում՝ Կարեն Բաղդասարյանը։

Եզրափակելով՝ Արշակ Կարապետյանը շնորհավորել է Շարժման նոր գրասենյակների ղեկավարներին նշանակման կապակցությամբ, ձևակերպել առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև շնորհավորել է համախոհներին և նրանց ընտանիքներին գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ, մաղթել առողջություն և հաջողություններ։

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի կենտրոն