Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Փաշինյանի հիստերիկ շարժումները տրամաբանական են

Ամանորից հետո գործող վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանն առավելապես աչքի է ընկել այս կամ այն մարզի որևէ դպրոց, կամ այլ հաստատություն այցելելու, իր հետ ժամանած պաշտոնյաներին շշպռելու, պատերից կախիչներ պոկելու և կիսատ պռատ նորոգված շինությունների ծորակները պոկելու դրսևորումներով։ Փաշինյանի այս հիստիերիկ վարքը կարող է տարօրինակ թվալ, սակայն դա միայն առաջին հայացքից է։ Փաստացի Փաշինյանը կրկին անցել է իր սիրած ժանրին՝ պոպուլիզմին և փորձում է հասարակության մեջ առնվազն մի քանի տպավորություն թողնել։ Նախ, ամենակարևորը փորձում է համոզել, որ իրականացված վատ աշխատանքի, կոռուպցիոն դրսևորումների և ատկատների համար, բարձրագույն իշխանությունը մեղավոր չէ, այլ մեղավոր է շինարարական կազմակերպությունները, մարզպետները, պաշտոնյաները, յուրաքանչյուրը, բայց ոչ կառավարության ղեկավարը։

Գրեթե 6 տարի զբաղեցնելով Հայաստանի ամենաբարձր պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը ձախողել է հնարավոր բոլոր ոլորտները և ցանկացած իրավիճակ փորձում է արդարացնել պոպուլիզմի նման դրսևորումներով, իսկ պաշտոնյաներն էլ գլուխները կախ, կոնֆորմիստական վարքով և խեղճացած լսում են, իրենց ուղղված հանդիմանանքները՝ առանց պատասխանելու և իրականում ներկայացնելու, թե ով է մեղավոր ոչ միայն դպրոցաշինության, այլ ցանկացած այլ ոլորտ ձախողելու համար։

Ի դեպ, ամենավատ վիճակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Արագած բնակավայրում Փաշինյանը Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում պոկել էր լոգարանի ցնցուղը և տվել նախարարի ձեռքը՝ առաջարկելով ճշտել ցնցուղի շուկայական գինը։ Խեղճացած և նման վարքից ապշած Ժաննա Անդրեասյանը հիմա էլ փորձում է համոզել, թե Փաշինյանի հանձնարարականն իրեն չի ուղղված։ Լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է. «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր դիտեք, ցնցուղն այդ գույքի մաս չէ»։ Եվ մինչ Լոռին և Արմավիրը մնացել են առանց մարզպետների, մյուս բոլոր մարզերի ղեկավարներն այլևս վախեցած են իրենց ճակատագրերի համար, առավել ևս հրաշալի իմանալով, որ թե՛ Արմավիրի նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, և թե՛ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շատ ավելի ջերմ և մտերիմ հարաբերություններ ունեին Փաշինյանի հետ, քան իրենք և Փաշինյանը նախընտրական քարոզարշավի իր այս դրսևորումներում բնավ էլ կաշկանդված չէ հրաժարվելու յուրաքանչյուրի ծառայությունից, ում աշխատանքում կարող է թերություններ գտնել և հանրությանը հրամցնել որպես իշխանության ձեռքբերում։ 

Սոնա Մելքոնյան