Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Նիկոլենք շարունակում են Ալիևից «կադաստրի թուղթ» մուրալ

Նիկոլ Փաշինյանի ԱԽՔ-ը՝ Արմեն Գրիգորյանը, Հ1-ի եթերում ակամայից խոստավանեց, որ Ալիևն իրենց ՀՀ «կադաստրի թուղթը» չի տալիս (ի դեպ, Ադրբեջանի նախագահը նման բան երբեք չի խոստացել): Նա ուզում էր «կրուտիտ» լինել, թե բա՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով ՀՀ 29.800-ը ճանաչվել է, իսկ Ալիևն էլ իր հերթին ճանաչել է այդ հռչակագիրը, հետևաբար՝ ճանաչել է 29.800-ը: Բայց դա սուտ է: Մեծ սուտ:
Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացավ Արցախը, դիմացը նույնիսկ «կադաստրի թղթի» խոստում չտվեց: Մինչդեռ էս պետական հանցագործները քարոզչական առումով անբարոյական քայլ էին արել: ՀՀ քաղաքացիների ականջները փորձել էին լցնել, որ Արցախի հանձնումը ճիշտ բան է, քանզի խաղաղություն է լինելու, Զանգեզուրի միջանցք չի լինելու, Հայաստանը ծաղկելու է, ֆլան, ֆստան:
Դեռ մի կողմ թողնենք, որ Արցախը հանձնելու գնով Հայաստանի զարգացում խոստանալը ոչ միայն դավաճանություն է, այլ նաև քաղաքական ու մարդկային մեծ անբարոյականություն:
Արցախի հայաթափումը ոչ միայն նոր պատերազմի ու ամբողջական կապիտուլյացիայի նախաշեմին է կանգնեցրել Հայաստանը: Սա հայ ժողովրդի պատմության խայտառակագույն ու սև էջերից է: Համարժեք 1915 թվականին:
Նիկոլի ԱԽՔ-ը Հ1-ի եթերում փորձում էր «մակարոնեղեն» կախել հայ ժողովրդի ականջներից: Զուգահեռաբար հավատարմության երդում էր տալիս իրենց դրսի տերերին՝ «Ասեք, կանենք» տարբերակով:
Թուրքերն ու ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ Զանգեզուրի միջանցք կոչվածն էլ են ուզում, Սյունքին էլ են ուզում, Երևանն էլ:
Ու եթե այս ամենը մի փոքր էլ շարունակվի, ապա ՀՀ քաղաքացիներն են արցախահայության պես փախստական դառնալու: Այնպես որ սրանց լարելը ՀՀ անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է:
Պետրոս Ալեքսանյան
7or.am