Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, կիրառված օրենսդրական նորմը հակասում է միջազգային չափանիշներին

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն»  իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ զեկույցը


2023 թ․ դեկտեմբերի 21-ին հրապարակվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատավճիռը, որով նա դատապարտվեց 2․5 տարվա ազատության սահմանափակման ՝ զրկվելով հավաքներ կազմակերպելու և հավաքների այլ հանրային միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու իրավունքներից։ Ա․Չալաբյանը հետապնդվում էր 2022 թ․ ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։ 

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունները դատապարտում են Ա․ Չալաբյանի նկատմամբ իրականացված հետապնդումը և դատավճիռը՝ համարելով, որ այն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, կրում է խտրական բնույթ և չի համապատասխանում ՀՀ կողմից ստանձնած և միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների չափանիշներին։ 

Առաջնային խնդիրը կապված է հենց Ա․ Չալաբյանի դեմ կիրառված օրենքի հետ։ Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կապված չէ հարկադրանքի կամ խոչընդոտելու հետ և, ըստ էության, կարող է վերաբերել ցանկացած նյութական աջակցությանը՝ հավաքին մասնակցելու նպատակով կամ դրանից հրաժարվելու համար։

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմք հանդիսացող օրենսդրական փոփոխությունների փաթեթը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ կարծիք ստանալու նպատակով, որոնք իրենց կարծիքում անդրադարձել են միայն հավաքներին հարկադիր մասնակցության կամ խոչընդոտելու հանցակազմերին՝ բաց թողնելով հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու նոր հանցակազմը։ Նշված նոր հանցակազմին անդրադարձի բացակայությունը կարող է բացատրվել նրանով, որ ԱԺ կողմից ներկայացրած օրենսդրական փաթեթի անգլերեն թարգմանության մեջ առկա են եղել թերություններ, որոնք խեղաթյուրել են հանցակազմի իմաստը։ Միջազգային լավագույն փորձի համաձայն՝ հավաքներին խրախուսվող մասնակցության պրակտիկան չպետք է ենթարկվի իրավական կարգավորման, եթե նման խրախուսումների տրամադրումը չի հակասում նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համաչափ սահմանափակումներ սահմանող օրենքներին։

Հարկ է նշել, որ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը մինչ օրս կիրառվել է միայն ընդդիմադիր գործիչների նկատմամբ և նախընտրական քարոզչության ֆինանսավորման համատեքստից դուրս։ Նույն հոդվածով են հետապնդվում նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանը և Գառնիկ Մանուկյանը։

Եզրակացություն 

- Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը՝  նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումերի համատեքստից դուրս, հակասում է միջազգային չափանիշներին։ 

-Ա․ Չալաբյանի նկատմամբ հետապնդումը և դատապարտումը, հիմնարար ազատությունից օգտվելու իրավունքի տևական արգելքը նման խնդրահարույց իրավական հիմքով չի համապատասխանում մարդու իրավունքների չափանիշներին՝ ինչպես նրա դեմ կիրառված օրենքի, այնպես էլ հետապնդման ընթացքում վերջինիս կալանավորման և ուղեկցվող այլ իրադարձությունների համատեքստում։ 

ՀՀ դատական իշխանության կախվածությունը գործադիրից համակարգային խնդիր է, որը հաշվի առնելով Ա․ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքները, ուղղակիորեն անդրադարձել է վերջինիս հիմնարար իրավունքների և ազատությունների վրա։ 

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը, չհամապատասխանելով միջազգային չափանիշներին, կիրառվում է խիստ խտրական եղանակով։ Մի դեպքում, ընտրական գործընթացների հետ կապ չունեցող հավաքների համատեքստում, այն կիրառվում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելու գործիք։ Մյուս դեպքում այն չի կիրառվում, երբ գործողություններն իրականացվել են իշխող ՔՊ կուսակցության կողմից` ինչպես տեղի ունեցավ 2023 թ․ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը  հայտարարում են, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

 

Առաջարկություններ․

-  ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի
236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։

- Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին վերանայել միացյալ հրատապ կարծիքում արտահայտված մոտեցումը և հրապարակել դիրքորոշում ՝ հաշվի առնելով նաև նշված հանցակազմի՝ ՀՀ-ում կիրառաման պրակտիկան։

*ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

Հայերեն

https://armhels.com/wp-content/uploads/2024/01/Joint_Report_HCA_ACPR_10.01.2024_ARM.pdf  

Անգլերեն 

https://armhels.com/wp-content/uploads/2024/01/Joint_Report_HCA_ACPR_10.01.2024_EN.pdf 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն 

Էլ, փոստ [email protected]

Հեռ․ +37497265088