Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Արևմուտքից պարտադրված ընտրության հոտ եմ առնում. Նիկոլն իր էությամբ քանդող է. երբ 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կքանդի, նրան կփոխեն. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր քաղաքական անտիռեյտինգն ամենացածրն է, որ ունի խնդիր, և, որ Արևմուտքն ունի փոխարինող իրեն, և քանի որ իր համար կարևորն իր իշխանությունն է, «կախիչ» էժանագին շոուով փորձում է փրկել իր իշխանությունը, և դա կարճաժամկետ էֆեկտ տալիս է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս նշեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հավանական է համարում:

«Ես էլ եմ արտահերթ ընտրության հոտ առնում, ընտրություն, որը պարտադրված է Արևմուտքից։ Նիկոլն այս պահին անկանխատեսելի է Արևմուտքի համար, հետևաբար՝ Արևմուտքին պետք է նոր ձևավորված իշխանություն, որտեղ ինքը կունենա «100 տոկոս կոնտրոլնի պակետ»։ Արևմուտքին, բնականաբար, դուր չի գալիս, որ Նիկոլը գնում է՝ ռուսական աստղը պաչում ու հետ գալիս։ Արևմուտքին պետք է կամ փոխել Նիկոլին, կամ սահմանափակել նրա իշխանությունը։ Ակնհայտ է, որ որքան էլ դիմեն կեղծիքներին, Նիկոլ Փաշինյանը 50+1 ձայն չունի։ Հետևաբար՝ պետք է խաղացնեն Երևանի ավագանու սցենարը՝ Նիկոլին կպցնեն մի հակառուսական ուժի ու դամոկլյան սուրը կախեն նրա գլխին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, իր էությամբ կառուցող չէ, քանդող է։