Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Անհրաժեշտ է ուղիղ իրավական կապ ստեղծել ավագանու նիստի կայանալու, դրա ուղիղ հեռարձակման անհրաժեշտության և նիստին ընդամենը մեկ քաղաքական ուժի մասնակցության միջև. Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Երբ 2013 թվականին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կարևոր լրացումներ կատարվեցին բնակիչների մասնակցության ուղղությամբ, և 2016 թվականին նույն օրենքի նոր խմբագրմամբ ևս կարևոր ամրագրումներ եղան տեղական իշխանությունների գործունեության թափանցիկության և հրապարակայնության մասով, համակարգով շահագրգիռ հանրության մոտ մեծ հույսեր առաջացան։

Դրանցից ամենակարևորներից մեկն այն էր, որ խոշոր համայնքների ավագանու նիստերը գոնե սկսվելու են հեռարձակվել ուղիղ եթերով, և այսուհետ տեղական իշխանությունները կդադարեն ավագանու նիստերի քվորում ապահովել և որոշումներ ընդունել՝ տնետուն ընկած ստորագրություններ հավաքելով։ Ավելին, տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ մեծ ոգևորությամբ աջակցեցին համայնքներին, որպեսզի նրանց ձեռք բերեն համապատասխան տեխնիկա՝ ուղիղ եթերը կազմակերպելու համար։

Նիստերի հեռարձակման կարևորությունը էլ ավելի առանցքային դարձավ համայնքների խոշորացումից հետո, երբ համայնքի բնակիչները արդեն պետք է հետևեին նիստերին ոչ միայն համայնքի կենտրոն բնակավայրից, այլև մյուս բնակավայրերից (այդ թվում բավականին հեռադիր)։

Որոշ համայնքների մեծ հաջողություններ գրանցեցին այս ուղղությամբ՝ դառնալով իրապես օրինակելի։

Սակայն երբ որոշ համայնքներում գործող իշխանական խմբակը իր իսկ ֆրակցիայի ավագանու անդամներին նիստին բերելու ու քվորում ապահովելու խնդիր ունի, բայց պարտավոր է նիստը ուղիղ հեռարձակել, խիստ պատահաբար տեխնիկական խնդիրներ են առաջանում, ուղիղ եթերը անջատվում է, իսկ հետո պարզվում է, որ նիստը կայանալու համար քվորում լավ էլ եղել է, ամեն ինչ նորմալ է, բոլորն էլ տեղում էին։ Չարակամ մարդիկ փոքր տեխնիկական թերությունը սարքում են հայոց հարցը... Եվ ընդհանրապես, բոլորը մեղավոր են, բացի էդ խմբակից։
Տեխնոլոգիական առաջընթացի այս ժամանակաշրջանում, իհարկե, ուղղակի ծիծաղելի է նման պարզ և «մանկական» խնդիրների մասին խոսելը։ Լրագրող գործընկերներին հարցնենք, տասնյակ հուշումներ կտան, թե ինչպես է հնարավոր նույնիսկ էլեկտրամատակարարման դադարեցման ժամանակ անխափան ուղիղ եթեր ապահովել։

Իհարկե շատ լավ է, որ ՀՀ օրենսդրության այս պահանջը ևս մեկ խոչընդոտ է հանդիսանում որոշ անձեռահաս իշխանությունների համար համայնքում տնայնավարությամբ առաջնորդվելու համար, սակայն, ինչպես տեսնում ենք, այն բավարար չէ ապօրինությունը կանխելու համար։ Հաջորդ քայլը կատարելու ժամանակն է։

Անհրաժեշտ է ուղիղ իրավական կապ ստեղծել ավագանու նիստի կայանալու, դրա ուղիղ հեռարձակման անհրաժեշտության և նիստին ընդամենը մեկ քաղաքական ուժի մասնակցության միջև։