Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Կոսաչևի զգուշացումը պատահական չէ

Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը երեկ ուշագրավ հայտարարություն է արել, նշել, թե Ռուսասատանի համար շատ ավելի բարդ է հարաբերվել նախկին Խորհրդային պետությունների, քան աշխարհի այլ հանրապետությունների հետ։ Բանն այն է, որ անկախացումից հետո, ըստ Կոսաչևի, յուրաքանչյուր երկիր սեփական շահերն ունի, սակայն նաև ընդհանուր պորտալար Ռուսատանի հետ, մինչդեռ, հատկապես, արևմտյան երկրները ձգտում են նրանց դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց։

Ուշագրավ է, որ Կոսաչևը հայտարարել է, թե, օրինակ, «Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեպքում իրավիճակն այնքան էլ վատ չէ, սակայն հայ-ռուսական հարաբերություններում դեռևս բացասական դինամիկա է նկատվում։ Ամեն ինչ անզեն աչքով էլ տեսանելի է, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում Ռուսատանից,- նշել է Կոսաչևը և հավելել. -բայց ինձ թվում է, որ սա ժամանակավոր է, որովհետև Հայաստանին առանց Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների շատ դժվար կլինի, մեղմ ասած։ Հույսերը, թե Հայաստանը կպահեն նոր արևմտյան ընկերները, շատ պատրանքային են թվում», - ասել է դաշնային խորհրդի փոխնախագահը։

Ռուսական կողմն արդեն տևական ժամանակ մի շարք զգուշացումներ է անում Հայաստանին, Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը գնահատում որպես չափազանց վտանգավոր։ Շաբաթներ առաջ էլ ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությունը Փաշինյանին համեմատել էր Զելենսկու հետ, նշել, թե իր քաղաքականությունը տանում է գրեթե նույն տրամաբանութան մեջ։ Հայաստանի իշխանություններին այս զգուշացումներն այլևս ոչինչ չեն ասում, նրանք որոշել են փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն ամեն գնով՝ հաշվի չառնելով ՀՀ շահերը։

Սասուն Պապինյան