Ալիևը բացահայտեց խաղաքարտերը և կռիվ գցեց ՔՊ-ի շարքերում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը տեղական հեռուստաընկերություններին, շոկային էր առաջին հերթին Հայաստանի իշխանությունների և «Քաղաքացիական պայմանագրի» համար։
Երբ Ալիևն իր հայտարարություններով, ըստ էության, բացեց Ադրբեջանի բոլոր ռեալ պահանջները և ցանկությունները, դրեց իր կարմիր գծերը, որոնք բացարձակապես հակասում են Հայաստանի ամենանվազագույն պահանջներին, բանակցային գործընթացի շուրջ հյուսված բոլոր միֆերն ու փուչիկները պայթեցին։ Նիկոլ Փաշինյանն այս ամիսների ընթացքում հանրությանը կերակրում էր կեղծ փուչիկներով, սակայն պարզվեց, որ բանակցային իրական գործընթացն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ընդհանրապես իրար հետ հատման կետեր չունեն։
Առաջին հերթին այս հանգամանքը լուրջ խուճապ է առաջացրել հենց գործող վարչախմբում, Փաշինյանի մերձավոր շրջապատում։ ՔՊ-ում սկսել են հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանն իրենց էլ է խաբել, ներքին ժողովներում, նախաձեռնող խմբերի նիստերում, ԱԺ նիստերին, երբ հայտարարում էր, թե ամեն ինչ պայմանավորվել են, դետալներ են մնացել, իսկ հիմնական 4-5 կետերն այլևս հստակեցված են։
Փաշինյանի նկատմամբ անվստահություն կա հենց իր թիմի ներսում, ՔՊ-ականները հասկանում են, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին չի հաջողվում որևէ հարց լուծել, աշխարհի բոլոր ուժային կենտրոնները խաղացրել և խաբել են նրան՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության շահերի, կորզել հայտարարությունը, որ Արցախն Ադրբեջան է, բայց դրա դիմաց ոչինչ չեն տվել։ Հիմա Ալիևը կետ առ կետ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի կեղծիքները և բացահայտում հենց ՔՊ-ականների համար։
Հայ հասարակությունը մեծ հաշվով որևէ ակնկալիք երբեք էլ չի ունեցել Փաշինյանից՝ սկսած 44-օրյա պատերազմից։ Բնականաբար այս հանգամանքը պետք է աշխուժացներ ներքին կլանները, Քպ-ի ներսում, որոնք մշտապես պայքարել են իշխանության համար, սակայն Փաշինյանի՝ երբեմն-երբեմն հզորացման ֆոնին ստիպված են եղել սսկվել։
Անահիտ Մանուկյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին