Սկզբում սպառնում է, իսկ հետո գործում. Նաիրի Սարգսյանը՝ Ալիևի և Փաշինյանի հակասական հայտարարությունների մասին
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետն Ազգային ժողովում հայտարարում է, թե Ադրբեջանը կանգ է առնելու Հայաստանի լեգիտիմ սահմանների վրա, և լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական, պաշտպանական ռազմավարության հիմքը:
Ընդգծեմ, որ խոսքն այն Ալիևի մասին է, որն ընդհամենը օրեր առաջ հայտարարում էր, թե՛ Ջերմուկն իրենց քաղաքն է, թե՛ Սևանն իրենց «Գյոկչա» լիճն է, թե՛ «Էրիվանը» Արևմտյան Ադրբեջանի՝ իրենց հայրենիքի մայրաքաղաքն է ու նշում, որ իրենք պետք է վերադառնան իրենց տարածքներ։
Խոսքը նաև այն Ալիևի մասին է, որն ԱՐԴԵՆ երկար ժամանակ է՝ ինչ խախտել է ՀՀ պետական սահմաններն ու օկուպացրել Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ ինքնիշխան տարածք։
ՀՀ վարչապետի ելույթը, և մեր երկրի շուջ ձևավորված իրականությունն այնքան իրարամերժ են, որ հստակ կարող ենք փաստել՝ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից կամ էլ գործ ունենք հակապետական մտածողության հետ։
Մտածել, թե Նիկոլ Փաշինյանի այս ելույթը լսելուց հետո Ալիևն իսկապես կզսպվի, և այս հայտարարությունը կստիպի նրան հետ կանգնել ՀՀ-ի վրա հարձակման մտքից, միամտություն է։ Այն էլ այն դեպքում, երբ վերջինս օրեր առաջ էր բաց տեքստով սպառնում Հայաստանին։
Գուցե շատերն առաջ տանեն այն թեզը, որ Փաշինյանը չի կարող ագրեսիվ խոսել, որովհետև Ալիևը հենց դրան էլ սպասում է՝ նոր ագրեսիա ձեռնարկելու, դրա լեգիտիմությունն ապահովելու համար, բայց մեր փորձն արդեն իսկ ցույց է տվել, թե ինչի է բերում խեղճի, վախեցածի քաղաքականությունը։
Եվ խոսքն ամենևին էլ սպառնալու մասին չէ։ Սպառնալուց, ողորմելի շողոքորթությունից բացի էլի տարբերակներ կան։ Ի պատասխան Ալիևի՝ համաշխարհային հանրության հետ կարելի է խոսել ճշմարտության և արժանապատվության լեզվով, անարձագանք չթողնել ՀՀ-ի նկատմամբ նախապատրաստվող ոտնձգությունների ներկա բարոյահոգեբանական «վարժությունները»։
Ի վերջո, վերջին մի քանի տարում Ալիևի գործելաոճը չի փոխվել՝ սկզբում սպառնում է, իսկ հետո գործում։
Ալիևը բոլորից լավ է հասկանում, որ իր համար նպաստավոր ժամանակ է եկել ՀՀ-ից ամեն բան վերցնելու համար և դրանից ամեն կերպ օգտվելու է:
Այո, Հայաստանը ագրեսոր պետություն չէ, բայց մենք պետք է ռեալ նայենք իրականությանը։ Զիջումներով, բոլոր կարմիր գծերը սպիտակ դարձնելով՝ պետություն չենք փրկի։
Ամեն օրը, ամեն վայրկյանը կարևոր է դիվանագիտություն զարգացնելու, հայանպաստ քաղաքականություն կառուցելու, ՀՀ սահմանները, բանակը, տնտեսությունը հզորացնելու համար, եթե չենք ուզում «փոշիանալ» մեր «հարևանների» նպատակների ճանապարհին։
Իսկ դրա փոխարեն հիմա ի՞նչ ունենք՝ ողջ Մերձավոր Արևելքը եռում է պատերազմի նախաշեմին, բացառիկ սուր իրավիճակ է ստեղծվել Իրանի շուրջ, իսկ ՀՀ վարչապետը, որպես ՀՀ անվտանգության՝ իր քաղաքականության հիմք դիտում է «լեգիտիմություն» հասակացությունը:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին