Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է այլկերպ պառակտել Արցախի քաղաքական ուժերին

Արցախի պետական ինստիտուտները ոչնչացնելու իր հետևողական քաղաքականության մեջ գործող իշխանություններն անցել են իրենց ամենասիրելի մեթոդներին։ Արցախի հայաթափումից հետո, հասկանալով, որ հնարավոր չէ խաթրով և համոզելով և սպառնալիքներով վերջ դնել նախագահական և խորհրդարանական ինստիտուտների գոյությանը Հայատանի տարածքում, իշխանությունն այժմ այլ մեթոդների է դիմում, մասնավորապես փորձում է կռիվ գցել Արցախի խորհրդարանական խմբակցությունների, իշխանության տարբեր մարմինների միջև։

Օրերս Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նոր պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը։ Մինչ այդ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո և Սամվել Շահրամանյանի ընտրությունից հետո։

Արթուր Հարությունյանը ներկայացնում էր Արցախի խորհրդարանի ամենամեծ «Միացյալ հայրենիք» խմբակցությունը, սակայն վերջերս՝ կապված Արցախի հարցի հետ միջազգային հանձնախումբ ստեղծելու թեմայի հետ, լուրջ տարաձայնություններ էին առաջացել խորհրդակցական խմբակցությունների մեջ, մասնավորապես «Միացյալ հայրենիքը», Հայաստանի գործող իշխանությունների հրահանգներով հրաժարվել էր մասնակցել այդ հանրային հանձնախմբի ստեղծման աշխատանքներին, փորձել էր կազմալուծել այն։

Խնդիրներ են առաջացել նաև Փաշինյանի մերձավորներից մեկի՝ Սամվել Բաբայանի կուսակցությունում, կին պատգամավորներից մեկը խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել, իսկ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, որը ևս «Միասնական հայրենիք» խմբակցության անդամ է հրաժարվում է համագործակցել Սամվել Բաբայանի հետ՝ վերջինիս վարքը համարելով դավաճանական և Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդվող։

Փաստացի, այսօր Հայաստանում գտնվող Արցախի խորհրդարանում լրջագույն քաղաքական խնդիրներ կան, ինչն էլ, ի դեպ, ձեռնտու է միայն Ադրբեջանին և Հայաստանի գործող իշխանություններին, որոնք ամեն ինչ անում են Արցախի պետական հաստատությունները վերացնելու, Արցախի հարցը վերջնականապես փակելու համար։ 

Աննա Կարապետյան