Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Ֆրանսիայի երկու մեսիջները

Ֆրանսիայից վերջին օրերին ստացվող երկու մեսիջները վկայում են մեր տարածաշրջանում Փարիզի ակտիվացման հետ։ Նախ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զինված ուժերին արված ամենամյա ուղերձում անդրադարձել է Հայաստանին՝ հայտարարելով պատմական ընտրության մասին։ «Բալկանները Հայաստանը գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել են մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն, հատկապես, ինչ վերաբերում է Հայաստանին»,- ասել է Մակրոնը։

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն էլ, դիվանագիտական կորպուսի առջև ելույթ ունենալով, ընդգծել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին, կարևորել արդար և տևական խաղաղության ձգտումը։

Ֆրանսիայի Սենատում հակաադրբեջանական բանաձևից հետո Ադրբեջանի խորհրդարանից կարծիքներ են հնչում, որ անհրաժեշտ է Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկել, նաև երկրից հեռացնել ֆրանսիական բիզնեսը՝ այդ թվում խոշոր Total էներգետիկ կազմակերպությունը։ Մինչդեռ, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ֆրանսիան հասցրել էր բարեհաջող կերպով փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, տոտալի ներկայացուցիչները հանդիպում էին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ, բիզնեսի հարցեր քննարկում։

Ֆրանս-ադրբեջանական հերթական սրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, միևնույն ժամանակ Ֆրանսիան փորձելու է նաև ամբողջությամբ չխզել կապերն Ադրբեջանի հետ, բանն այն է, որ Ադրբեջանի էներգետիկ ոլորտը, նավթի և գազի արտահանումն անհրաժեշտ է նաև Ֆրանսիային, և վերջինս փորձում է մրցակցության մեջ մտնել Մեծ Բրիտանիայի հետ՝ իր սեփական շահերն առաջ մղելու։ Փոխարենն Ադրբեջանն ամբողջությամբ տրվել է Բրիտանիային, նախօրեին էլ Ադրբեջանի վարչապետ Ասադովը հանդիպել է «Բրիթիշ փետրոլիում» ընկերության ներկայացուցիչների հետ, ընդհուպ քննարկել օկուպացված Արցախի տարածքում արևային նախաձեռնություններ իրականացնելու հարցը։

Ըստ էության, եվրոպական երկրների մեջ Ադրբեջանը նախապատվությունը տվել է Բրիտանիային, որը, ի դեպ, նաև սկսել է ակտիվանալ Հայաստանում, փորձում են Հայաստանն էլ իրենցով անել։

Թե եվրոպական երկրներից այստեղ ով ինչ շահեր է հետապնդում հայտնի է բոլորին, միևնույն ժամանակ թե՛ Ֆրանսիայի, թե՛ մեծ Բրիտանիայի շահերն ամենևին էլ Հայաստանին ուղղված չեն և վերջնարդյունքում նոր աղետի կարող են հանգեցնել։

Հրաչյա Մանուկյան