Ռուսաստանը զենքն առաքում է, բայց չեն նշում, թե ինչպիսի
Սպառազինությունների ոլորտում հերթական ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծ մասամբ կարգավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից այդ մասին հայտնել են, չհստակեցնելով՝ արդյոք խոսքը նախկինում վճարված գումարի և դրա դիմաց մատակարարողների մասին է, թե՝ ոչ։
44-օրյա պատերազմից հետո գործող իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին, Հայաստանի վճարած գումարների դիմաց սպառազինությունը Հայաստանին չփոխանցելու համար, ավելին, ընդհուպ ամենաբարձր մակարդակով, այդ թվում Նիկոլ Փաշինյանի բերանով հայտարարել, թե Հայաստանը գումարները փոխանցել է, սակայն Ռուսաստանը հրաժարվում է զենք մատակարարել։ Խոսքը, նշենք, պատերազմից հետո կնքված պայմանագրերի մասին է, որտեղ Հայաստանը հերթական անգամ, կոպիտ ասած, սարքել էր իր գլխին։ Պայմանագրեր էր կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ, սակայն պարտավորվել ինքը զենքը տեղափոխել Հայաստան, այլ ոչ արտադրող ընկերությունները, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, և տևական ժամանակ Ռուսաստանը՝ կապված Հայաստանի հարևան Վրաստանի և այլ երկրների դիրքորոշումների հետ, չէր կարողանում զենքն առաքել Հայաստան։
Ըստ երևույթին խնդիրները կարողացել են կարգավորել։ Թե ի՞նչ սպառազինություն է Ռուսաստանը փոխանցել Հայաստանին, չի հաղորդվում, համենայնդեպս Հայաստանի ռազմական գերատեսչությունը դժգոհություններ չունի, բայց միևնույն ժամանակ մնալու է երկու երկրների հարաբերություններում առկա նստվածքը, որը լուրջ խնդիրներ է շարունակում հարուցել։
Մանե Նասիբյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին