Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Ի՞նչ վնաս կա նրանից, որ դպրոց գնացող երեխան իմանա մեր ողջ պատմությունը, իմանա, թե ինքն ով է. Նաիրի Սարգսյան

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ԿԳՄՍ-ն շրջանառության մեջ է դրել «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագիծը։
Պետք է արձանագրենք, որ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» հասկացությունները նույնական չեն։
Երբ ասում ենք «Հայաստանի պատմություն», ո՞ր Հայաստանի մասին է խոսքը կամ որտե՞ղ թողնենք այն ժամանակաշրջանները, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, բայց ունեցել է թագավորություններ: Օրինակ, պատմական հայրենիքի ողջ տարածքի պատմությունը (Հայկական Լեռնաշխարհ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Հայոց Միջագետք, Կիլիկիա) տեղավորվում է Հայոց պատմության մեջ, բայց չի տեղավորվում Հայաստանի պատմության մեջ։ Միաժամանակ Հայաստանի պատմությունը 1918 թվականին անկախություն ստացած պետության պատմությունն է, ոչ ավելին:
Գուցե թվա, թե ամեն ինչ բարդացվում է, խոսքն ուղղակի անվան մեջ է, բայց իրականությունն ամենևին այլ է։ Կհիշե՞ք Սովետական միության տարիները, երբ մեր ինքնությունը սպանելու համար, Հայաստանում արգելվում էր հայոց պատմության դասավանդումը, և դասավանդվում էր միայն ՍՍՀՄ պատմություն։ Հիմա էլ նույնն է տեղի ունենում։
Տպավորություն է, որ Հայաստանի իշխող վերնախավը նստած մտածում է՝ էլ ի՞նչ անել, էլ ինչպե՞ս փոխել ժողովրդին, էլ ինչպե՞ս մոռացնել տալ, թե մենք ով ենք, որ լրիվ թուրքերի սրտով լինի։
Այդ ի՞նչն է այդքան խանգարում «Հայոց պատմություն» առարկայի ներկա ձևով դասավանդման, անվան մեջ, որ որոշեցին պարտադիր փոխել։ Ի՞նչ վնաս կա նրանից, որ հայ ժողովուրդը, դպրոց գնացող երեխան իմանա մեր ողջ պատմությունը, իմանա, թե ինքն ով է։
Ասեմ. 1918 թվականից այսկողմ թուրքերը, վերաշարադրելով հայոց պատմությունը, Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ժխտում են, հայ ազգի հիշողության միջից փորձում են ջնջել մեր թագավորությունները։ Ադրբեջանն էլ ամեն բան անում է, որ մենք էլ ունենանք նույն պատմությունը, նույն թվականից շարադրված՝ ինչպես իրենցն է, որպեսզի վերանա այն խոսույթը, որ «մենք հին ազգ ենք», «հին երկիր ենք», հավասարեցնի մեզ իրենց, որ «Էրիվան» (Երևան) , «Գյոկչա» լիճ (Սևանա լիճ) հասկացությունների համար հետագայում փորձի նոր պատերազմ սանձազերծել, որ մեր եկող սերունդներին փորձեն հավատացնել՝ կարո՞ղ է թուրքերը, քոչվոր ցեղերից կազմված Ադրբեջանն իսկապես ճիշտ են։
Բնականաբար, թշնամին և թուրքահպատակները շատ լավ են հասկանում այս քայլերի սպասվող հետևանքները։
Միգուցե սա նաև ՀՀ զինանշանը փոխելու, Անկախության հռչակագիրը հանրայնորեն արժեզրկելու, Հայոց ցեղասպանության ընդունման պահանջից հետ կանգնելու արտաքին հրահա՞նգ է, որը պատրաստվում են իրականություն դարձնել ՀՀ իշխանության միջոցով։
Հենց դպրոցից է սկսվում ամեն բան, և շատ կարևոր է, որ նոր սերունդներն իմանան ողջ հայոց պատմությունը, իմանան՝ ո՞վ է հայը, ո՞րն է նրա ինքնությունը, ի՞նչն է հայկականը։ Սակայն ստացվում է, որ նպատակ կա հազարամյակների վաստակ, արքայատոհմեր, իշխանություններ ունեցող ազգի պատմությունը ջնջել նոր սերնդի ուղեղից։