Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Իշխանությունները ցանկանում են փոխել Սահմանադրությունը, որպեսզի վերջնականպես փակեն Արցախի հարցը և հրաժարվեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից․ Դավիթ Մանուկյան

Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց Սահմանադրությունը փոխելու իր մտադրության մասին, ընդորում՝ ամբողջությամբ։ Իսկ ի՞նչ նպատակ է իրականում դա հետապնդում։
 
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հիմնված է Հայաստանի Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։ Անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։
 
Անկախության մասին հռչակագրում ասվում է. «…Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը …հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա …հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։ Իսկ 11-րդ կետում նշվում է. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։
 
Իշխանությունները ցանկանում են փոխել Սահմանադրությունը, որպեսզի վերջնականպես փակեն Արցախի հարցը և հրաժարվեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից։ Սա հակապետական քայլ է, որը թելադրվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ու փորձ է արվում կյանքի կոչել գործող իշխանությունների ձեռամբ։
 
Անկախ նրանից, թե վաղը ինչպիսի փաթեթավորմամբ այն կներկայացվի հանրությանը, դրա բուն նպատակը դա է։
 
Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից անկախության հռչակագիրը քայլ առ քայլ կյանքի է կոչվել։ Հայաստանի Հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ դառնալ կայացած ու զարգացող պետություն, և, որ ամենակարևորը՝ Հայաստանը լուրջ խաղացող էր տարածաշրջանում, ում հետ հաշվի էին նստում։ Մենք ունեինք դե ֆակտո անկախ Արցախ, որը Հայաատանի հետ էլ ավելի ազդեցիկ էր դարձնում հայկական գործոնի դերը տարածաշրջանում։ Տասնյակ երկրներ և բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ իրար ետևից ճանաչում էին Հայոց ցեղասպանությունը։
 
Եվ հիմա, հրաժարվել սեփական ինքնությունից և տարվել կեղծ, շինծու և անբովանդակ թեզերով, մենք ունենալու ենք դեգրադացված հասարակություն՝ առանց հիշողության, որը գնալով մարելու է։ Սա է մեր թշնամիների վերջնական նպատակը։