Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Հայաստանը ռազմաքաղաքական ղեկավարության պատճառով պատրաստ չէ դիմադրության․ Արշակ Կարապետյան

Պատրա՞ստ է արդյոք Հայաստանն այսօր դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Այս հարցը չափազանց մեծ հրատապություն ունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին շրջանի ռազմատենչ հայտարարությունները։ Նույնիսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները, օրինակ արտգործնախարարը, նախօրեին հաստատել է ռազմական էսկալացիայի մեծ վտանգը, նշել, որ Ադրբեջանը կոշտացրել է իր հռետորաբանությունը։

Ի վերջո, միջազգային «կոշտ և խրոխտ» դատապարտումներից բացի, Հայաստանն ի՞նչ կարող է անել Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու համար։ Հայաստանի պատրաստ լինելը կախված է Հայաստանի ռազմաքաղաքական (գործող իշխանության, կառավարության) ղեկավարության վարած քաղաքականությունից, ըստ որի պետք է կառուցվի այս դիմադրությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է ասել այս մասին և առաջարկել համեմատել Հայաստանի ռազմաքաղաքական (գործող իշխանության, կառավարության) ղեկավարությանը և նրանց փորձը, ու Թուրքիայի, Ադրբեջանի փորձը, կրթությունը մեր ղեկավարության փորձի ու գիտելիքի հետ, ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտում։ «Եվ հարց տանք՝ արդյոք կարող է մեր ղեկվարությունը հաղթել այդ գայլերին, այսպես կոչված գրոսմայստերներին, կրթված մարդկանց, ովքեր կառուցում են իրենց քաղաքականությունը, ունեն ուժ և գիտեն ինչ է ռեգիոնալ քաղաքականությունը»,- ասել է Կարապետյանը, պատկերավոր նշել է, թե նույն բանն է, որ բակի ֆուտբոլային թիմը պատրաստվի խաղալ Բրազիլիայի հավաքականի դեմ։

«Ունի՞ բակի թիմը գոնե մեկ գնդակ խփելու հնարավորություն, ես կարծում եմ քիչ հավանական, ես դեռ չեմ խոսում շախմատի մասին, մարդու խաղի մասին, ով գիտի միայն սկզբնական քայլերը և գրոսմայստերի, ով ավելի շատ հնարավորություններ ունի հաղթանակի։ Մեզ մոտ հիմա այդպիսի վիճակ է»,- նշում է Կարապետյանը և միաժամանակ հայտնում, որ ցանկացած ժողովրդի դիմադրություն պետք է կազմակերպել, մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները հետապնդում են սպաներին, զինվորներին, վերցնում են նրանց հետ կապված ինչ-որ դրվագ, քրեկան գործ հարուցում, որոշներին տարիներով բանտարկում, այդ թվում անվանի գեներալների, որ հետ չեն քաշվել պատերազմի ժամանակ։

«Եվ նրանք ուզում են, որ ինչ-որ դրվագի համար մեղադրել և կալանավորել, այդ դեպքում ինձ մոտ այլ հարց է առաջանում՝ մարդիկ ովքեր անմեղ մարդկանց կալանավորում են և հետո նրանց ազատ են արձակում փաստերի ոչ բավարար լինելու պատճառով, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում, չէ որ սխալ որոշումների պատճառով այդ մարդիկ կյանքի մի քանի տարի կորցնում են բանտում, հիվանդություններ են ձեռք բերում, ինչո՞ւ սպային կանոնադրության ինչ-որ խախտման համար կարելի է ենթարկել քրեական հետապնդման և կալանավորել, իսկ մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացնում են՝ ոչ,»- նշել է Կարապետյանը, հավելել, որ քաղաքականությամբ զբաղվող շատերն իրեն ասում են, որ եթե սկսեն իրենց դրսևորել, կհայտնվեն բանտում։

«Ահա այսպիսի բաներ են մեր երկրում կատարվում, դրա համար Հայաստանը ռազմաքաղաքական ղեկավարության պատճառով պատրաստ չէ դիմադրության»,- ամփոփել է Արշակ Կարապետյանը։
 
Հայկ Առաքելյան