Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոստովանում իր ձախողումները

Հայաստանում պարադոքսալ իրավիճակ է։ Գործող վարչախումբն իր շուրթերով է արձանագրում, որ ձախողվել է նույնիսկ ամենահասարակ ոլորտներում, իսկ ընդդիմությունն այդպես էլ չի կարողանում օգտագործել այդ փաստը։

2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ցանկացած հարցում հիշեցնում էին ճանապարհաշինությունը, որը դարձել էր նրանց այցեքարտը։ Մի քանի ճանապարհ «բարեհաջող» ասֆալտելու հանգամանքը տեղեկատվական տեռորի առիթ էր դարձել, իշխանության հասցեին ցանկացած քննադատություն Փաշինյանն ու իր սպասարկուները պատասխանում էին՝ «Բա, մեր արած ասֆալտը...» արտահայտությամբ։

Նախօրեին կառավարության նիստում վարչապետի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանկարծակի անդրադարձել էր ճանապարհային անվտանգության աուդիտին, ասել, որ իր կողմից հարց է առաջադրվել այն մասին, որ պետք է ոչ միայն ճանապարհային անվտանգության աուդիտ իրականացվի, այլ նաև ճանապարհների որակի աուդիտ իրականացվի: «Այն ճանապարհը, որը կառուցվել է 4 տարի առաջ այն վիճակում չէ, որ պետք է լիներ: Այսինքն՝ ավելի վատ վիճակ է, գոնե իմ զգացողությամբ, քան պետք է լիներ: Բայց մյուս կողմից՝ մենք այդ ճանապարհն ընդունել ենք, այնտեղ հորատումներ են անում, ստուգումներ են անում, բայց մենք ամեն իքս պահի չունենք այն հարցի պատասխանը, որ 4 տարի կամ 5 տարի կամ 2 տարի կամ 1 տարի կամ 6 ամիս առաջ շահագործման հանձնված ճանապարհն այսօր այն վիճակո՞ւմ է, որը մեր ստանդարտով պետք է լիներ, թե՞ չէ»,- ասել էր վարչապետը, փորձել համոզել, թե կոռուպցիոն դրսևորումներ այս հարցում չկան։

Փաստն այն է, որ Փաշինյանն ինքն է խոստովանում իրենց ձախողումը։ Վերջին ամիսներին տարբեր գերատեսչություններ արշավելով՝ Փաշինյանը ձախողումներ է արձանագրել արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, դպրոցաշինության մեջ, մի առիթով էլ խոստովանել էր, որ ձախողումներ ունեն անվտանգության ոլորտում։ Այս ամենից հետո միայն մեկ հարց է ծագում, այն էլ ընդդիմությանը՝ «գո՞հ եք ձեր գործունեությունից»։ 

Արամ Մարգարյան