Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Մոսկվայի կոշտ արձագանքը Միրզոյանին

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս արձագանքել էր Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում։ «Արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանում, չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացում ինքս ոչ փակ հանդիպումների ընթացքում, ոչ էլ հրապարակավ չեմ լսել, եթե Սերգեյ Լավրովը պնդում է այդպես, գուցե ինչ-որ հիմք ունի այդպիսի պնդում անելու»,- ասել էր Միրզոյանը։

Արտգործնախարարին պատասխանել է Մարիա Զախարովան, նշել, թե՝ նրան կրկին հրավիրում են Մոսկվա քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։ «Արարատ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ բաների դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ։ Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է Զախարովան՝ փաստացի Հայաստանի արտգործնախարարին մեղադրելով իրականությունը խեղաթյուրելու փորձերի մեջ։

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան մնում է Երևանի և՛ գործընկերը, և՛ որոշիչ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում։ «Որոշիչ ներդրում ունի էլ ավելի ծանր վիճակի, նույնիսկ կարելի է ասել Հայաստանի պարտությունը կանխելու գործում»,- հայտարարել է Զախարովան։

Զախարովայի այս կոշտ մեջբերումները վկայում են, որ Ռուսաստանին ակնհայտորեն դուր չի գալիս իրականությունն աղավաղելու Հայաստանի փորձերը և նրանք պարզապես նոր փակուղի են մտածել Արարատ Միրզոյանի համար։ Թե, այս դեպքում ի՞նչ կորոշի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նոր հանդիպումից խուսափելու համար, ինչպես արել է ամիսներ շարունակ, պարզ կդառնա մոտ ապագայում։

Մանուկ Սարգսյան