Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Նիկոլի խայտառակ ցածր վարկանիշը կվերածվի իշխանափոխության, երբ հայ ժողովրդի հավաքական բարոյականությունն արթնանա. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից շարունակում է հանրության հետ շփումը. «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում նա օրերս պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաբնույթ հարցերին, արձագանքել մտահոգություններին։

ՀՀԿ փոխնախագահին հարց է ուղղել նաև քաղաքացի Գայանե Մանուչարյանը՝ մասնավորապես նշելով. «Արմեն ջան, ես տարիքով կին եմ: Անկեղծ եմ ասում՝ մեր գյուղում ոչ ոք Նիկոլին չի աջակցում, բոլորը նրա դեմ են, այ մենք ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ չենք շարժվում, մինչև ե՞րբ են էսպես մնալու»։

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նկատել է. «Այս հարցին տարբեր առիթներով անդրադարձել եմ։ Հակիրճ կրկնեմ, որ Նիկոլի խայտառակ ցածր վարկանիշը կվերածվի իշխանափոխության, երբ հայ ժողովրդի հավաքական բարոյականությունը արթնանա։ Այդ ժամանակ քաղաքական գործընթացներն առավել արդյունավետ կլինեն, քանզի երբ հասկանանք, թե ինչն է կարևոր և ինչ ենք ուզում, այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչ անել և ումով անել»: