Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

ՔՊ-ում Փաշինյանի ելույթը չեն լսել

Երեկ՝ Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «նախքան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը մենք սահմանի դեմիլիտարիզացիա», այսինքն՝ «ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին»։

«Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- նշեց Փաշինյանը։

Արդյո՞ք մենք կարող ենք նման քայլի գնալ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու խաղաղության օրակարգի սեփական՝ ծավալապաշտ տարբերակի առաջ մղումը։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս մենք կարող ենք նման քայլի գնալ՝ հաշվի առնելով պատմության դասերը, թեկուզ ոչ մեր օրինակով։ Հիշեցնենք, 1939 թվականին էլ չհարձակման պայմանագիր կնքվեց  Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև։ Դրանից երկու տարի անց  Ադոլֆ Հիտլերի կառավարությունը խախտեց այն` ներխուժելով Արևելյան Լեհաստան։

Ինչևէ, պատմությունը մի կողմ թողնելով, MediaHub-ը փորձեց հասկանալ, թե ինչ կարծիք ունեն այս հայտարարության մասին թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները։

Ընդդիմությունից մեզ ասացին, որ անիմաստ բառակույտը մեկնաբանելու ցանկություն այս պահին չունեն, և ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեկնաբանելն անշնորհակալ գործ է։

Իշխանությունից էլ մեր զանգին պատասխանեց միայն ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Նա նշեց, որ ծանոթ չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հարցին, թե ինչպե՞ս, երեկ չի՞ մասնակցել բանակի օրվան նվիրված միջոցառմանը, Մելքոնյանը պատասխանեց՝ ոչ։

Իսկ թե ինչու, պատգամավորը չպատասխանեց, այլ նախընտրեց անջատել հեռախոսը։ Եթե Մելքոնյանն անջատեց, ապա ՔՊ-ական մյուս պատգամավորներն անգամ զանգերին չպատասխանեցին։

Նարե Գնունի