Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Այս ճակատամարտը վարչախումբն արդեն պարտվել է. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի ՇԱՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

Երեկ գործող վարչախմբի կողմից «Հայոց պատմության» դեմ ծավալած արշավը աննախադեպ մասշտաբներ ստացավ: Օգտագործելով իրենց ֆեյքերի բանակը և ադմինիստրատիվը ռեսուրսը, հակահայ մոլեռանդների մի խումբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մեկ օրվա ընթացքում համարյա 1200 Կողմ ձայն է լցրել իր կողմից առաջ տարվող անհեթեթ նախագծի օգտին՝ ավել, քան հանրային քննարկման ողջ առաջին շաբաթվա ընթացքում ստացված Կողմ ձայների թիվը: Ակնհայտ է, որ գաղափարական հոգևարքի մեջ գտնվող և նորանոր կոռուպցիոն սկանդալներից ցնցվող վարչախմբի համար այս հարցը դարձել է կենաց և մահու կռվի մի դաշտ, նա այս անհույս մարտի մեջ է նետում այժմ իր ողջ պրոպագանդիստական ռեսուրսը՝ Баграмян 26 տխրահռչակ տելեգրամյան ալիքը, civic.am-ը, անձամբ դրանց համակարգող Տարոն Չախոյանին:

Բայց արի ու տես, որ մարդկանց ուղեղների լվացման վրա մասնագիտացված դեմագոգներին այս անգամ չի հաջողվում հաղթել նոր-նոր ոտքի կանգնող հայ քաղաքացիական հասարակությանը: Ի հեճուկս Ֆեյքերի գրոհներին, Դեմերի թիվը կայքում ևս կայուն աճում է, իրական քաղաքացիները կայքում մոտ 180 Դեմ մեկնաբանություն են թողել, շատերը հրաշալի, գիտական մակարդակի փաստարկված, իսկ Կողմ գեթ մի մեկնաբանություն էլ չկա: Ամբողջ կրթական կոլեկտիվներ, ինչպիսիք է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը, կամ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատմության լաբորատորիան, հայտնել են իրենց փաստարկված Դեմ դիրքորոշումները, մամուլը սկսել է ամենօրյա ռեժիմով գրել իրական հայ մարդկանց և վարչախմբի անդեմ ֆեյքերի այս վիրտուալ ճակատամարտի մասին:

Այս ճակատամարտը վարչախումբն արդեն պարտվել է: Որքան էլ լցոնեք, որքան էլ կեղծեք, որքան էլ խաբեք, մարդկանց աչքերն արդեն բացվում են, մարդիկ սկսում հասկանալ, թե որն է ձեր իրական առաքելությունը, սկսում են տեսնել, որ դուք եկել եք ոչ թե թալանի դեմ պայքարելու (վկան՝ երեկվա ձեր իսկ Էկոնոմիկայի նախարարությունում բազմամիլիոն թալանի խայտառակ բացահայտումները), այլ ազգային պետությունը չեղարկելու, մեր անցյալը, ներկան ու ապագան դիմազրկելու և ջնջելու համար:

Ձեզ դա չի հաջողվելու: Մեր զինանշանի բիբլիական Արարատը ուսապարկ չի դառնալու, արքայական Առյուծը՝ բորենի, վսեմաշուք Արծիվը՝ ագռավ: Ձեր բերած կեղծ արժեքները անապատի փոշու պես մեր լեռների քամին սրբելու է, տանի: Այդ օրը գալու է, որքան շուտ դա գիտակցեք, այնքան քիչ վնաս կտաք մեր երկրին, և այնքան արագ մենք կհաղթահարենք ձեր բերած բոլոր ավերածությունները: Մինչ այդ, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն վհատվում, ովքեր կռվում են սեփական տեսակի շարունակության համար, ու ովքեր այսօր կերտում են մեր վաղվա հաղթանակները: