Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Հայաստանի համար գնալով թեժանում է

Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Հայաստանի համար գնալով թեժանում է։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հարցազրույց է տվել և անդրադարձել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Միևնույն ժամանակ Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում շատ գոհ են Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։ «Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որ նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է և հավանաբար դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ և դա այն է, ինչ անում է Հայաստանը»,- նշել է Կոլոմինան։

ՆԱՏՕ-ի հատուկ բանագնացին արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, թե՝ Հայաստանում պետք է վերլուծեն, թե որոնք են իրենց ազգային շահերը։ «Եթե որևէ մեկն ուզում է մերձենալ, նախ պետք է հասկանալ, թե որքանով է դա վտանգավոր և ինչ հետևանքների կարող է հանգեցնել»,- ուղիղ սպառնացել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, հավելել՝ թերևս պետք է նաև առաջնորդվել հիմնարար սկզբունքներով, բացել քարտեզը, տեսնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում այդ երկիրը, կարդալ պատմության դասագրքերը։

Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը վաղուց է հարուցում Ռուսաստանի ակնհայտ դժգոհությունը և օրեցօր Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն անցնում է բաց և թափանցիկ սպառնալիքների։ 

Աննա Սարգսյան