Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

ԱՄՆ դեսպանատունը խուճապ է տարածում

Հայաստանում, ազգաբնակչության շրջանում խուճապ տարածելու գծով, Նիկոլ Փաշինյանի վարչախումբը լուրջ մրցակից ունի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն է։ Դեսպանությունն իր աշխատակիցներին և ընտանիքներին խորհուրդ է տվել խուսափել Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի մարզերում սահմանամերձ մի շարք բնակավայրեր ուղևորություններից, որոշ դեպքերում կանգառից։

Երեկ հրապարակված հաղորդագրությունում դիվանագիտական ներկայացուցչությունը հորդորել է խուսափել հետևյալ ուղղություններից՝ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզում՝ Գորիսից արևելք, Կապանից՝ հարավ ճամփորդություններից, Արարատի մարզի Երասխ գյուղով, ըստ դեսպանության, երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մերձակայքում։ Նկատի առեք, որ ճանապարհների որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց ծանուցման»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Նման մի հայտարարություն էլ դեսպանությունն արեց 2020 թվականի սեպտեմբերին, իսկ օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այս հաղորդագրություններն ԱՄՆ դեսպանության համար ստանդարտ են և թարմացվում են տարվա մեջ մի քանի անգամ, սակայն յուրաքանչյուր նման պարագայում հանրությունը բավականին լուրջ խուճապի է մատնվում՝ ավանդույթի համաձայն կարծելով, որ ամերիկացիներն ինչ-որ բան գիտեն, որի մասին իրենց ոչինչ չեն տեղեկացնում։ Ի վերջո մի քանի ժամ անց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բարեհաճել է նոր պարզաբանում տարածել ֆեյսբուքյան էջի համար՝ նշելով, թե դեսպանությունը մեղմացրել է ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար, իսկ սահմանափակումների համեմատ վերջին զգուշացումները մեղմացված են։ Առնվազն տարօրինակ կլինի կարծել, թե ամերիկացիները չեն հասկանում իրենց արած քայլերի հետևանքները, ուստի, եթե չէին ցանկանում խուճապի մատնել հայ հասարակությանը, ապա կարող էին հենց այդպես էլ գրել իրենց ֆեյսբուքյան էջում, կամ պաշտոնական կայքում, փոխարենը նախընտրել են նոր սթրեսի մատնել՝ առանց այն էլ սթրեսի ենթարկված հայ բազմաչարչար ժողովրդին։

Արեն Լալայան