Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրա
Քաղաքականություն

Գործող իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելուն զուգահեռ, նաև հայ հանրության մեջ հակառուսական տրամադրություններ է փորձում ներարկել. Արշակ Կարապետյան

Հայաստանի զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականի մարտին, Հայաստան է այցելել 154 215 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի ցուցանիշն ավելի մեծ էր՝ 159 918։

2024 թվականի մարտին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից` 42 %, Վրաստանից՝ 14 % և Իրանից՝ 8 %, ընդ որում, ըստ պաշտոնական աղբյուրների` վերջին ամիսներին զբոսաշրջային հոսքը նվազում է, առայժմ ոչ շատ արագ տեմպերով, սակայն փորձագետները նշում են, որ առաջիկայում ավելի է արագանալու և հիմնականում նվազում է արձանագրվելու Ռուսաստանից, ինչի պատճառը մեկն է՝ հայաստանյան բանկերի կողմից «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը։ Տուրք տալով արևմտյան պատժամիջոցներին՝ հայաստանյան բանկերի մեծամասնությունը հրաժարվում է գործարքներ կատարել «Միր» բանկային քարտերով. միակ բանկը, որ դեռևս սպասարկում է՝ ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունն է՝ ՎՏԲ Արմենիան, իսկ այդ բանկը Հայաստանի ոչ բոլոր մարզերում և ոչ բոլոր տեղերում ունի համապատասխան բանկոմատներ և մասնաճյուղեր՝ գործարքներ իրականացնելու համար։

Արդյունքում` Ռուսաստանից նվազում են ոչ միայն տրանսֆերները, մարդիկ խնդիրներ են ունենում այդ երկրից իրենց հարազատներից գումար ստանալու առումով, բացի այդ տարածված տեղեկությունը և լրատվության մեջ արծարծվող կարծիքները բազմաթիվ ռուսաստանցիների հետ են պահում Հայաստան այցելելու մտադրությունից։ Եթե մեկ ամսվա կտրվածքով նվազումը 5 հազար է կազմել, ապա առաջիկայում այն ավելի շոշափելի է լինելու։

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանից հայաստանյան հյուրանոցների ամրագրումների գրեթե կեսն արդեն իսկ չեղարկվել է, քանի որ ռուսաստանցիները չգիտեն, թե ինչպես են վճարելու։ Լուրջ անկում է արձանագրվում մարզերում՝ տուրիզմի ոլորտում։ Տարբեր հյուրանոցներ, որոնք արդեն այս ամիսներին մշտապես գերբեռնված էին լինում, այժմ կիսադատարկ վիճակում են, իսկ հյուրանոցների և ռեստորանների սեփականատերերը լուրջ ֆինանսական կորուստներ են կրում։ Արդյունքում` զբոսաշրջության ոլորտը բախվելու է հերթական ստագնացիային և անկմանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը տնտեսական լրջագույն խնդիրներ է առաջացնելու Հայաստանում, ընդ որում այդ ամենն իրականացվում է Հայաստանի գործող իշխանությունների կանխամտածված քայլերի արդյունքում, այդ կերպ, իշխանությունը հարաբերությունները վատթարացնելուն զուգահեռ, նաև հանրության մեջ հակառուսական տրամադրություններ է փորձում ներարկել։ Այս ամենի պատասխանը Հայաստանն անկասկած ստանալու է առաջիկայում, իսկ թե ինչպես է կարողանալու փրկել առանց այդ էլ զգայուն տնտեսությունը դժվար է կռահել: