Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրա
Քաղաքականություն

ՔՊ-ում խառն են. սահմանազատման հարցում միասնական դիրքորոշում չունեն

Այսօր, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ, ԱԺ-ն հրատապ նիստ է գումարելու՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկմանը հրավիրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Երկուսն էլ մտադիր են ներկայանալ խորհրդարան, սակայն, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, իշխանությունը ցանկանում է ամեն գնով ձախողել ընդդիմության առաջարկած քննարկումը։

Ընդդիմադիրները մտադիր են նիստն անցկացնել բաց ռեժիմով, իսկ իշխանությունը ողջ կազմով քվեարկելու է հանդիպումը դռնփակ անցկացնելու համար։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն իսկ համապատասխան հանձնարարություն է տրվել՝ ամեն գնով նիստը դռնփակ անցկացնելու, իսկ գործող իշխանությունը չի կարողանում հստակ բացատրել, թե ինչ է կատարվում Տավուշի մարզի 4 գյուղերի շուրջ։

Ընդամենը օրեր առաջ, փոխվարչապետի գրասենյակը հայտարարել էր, թե սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռևս չկա։ Ապրիլի 3-ին, արդեն ՔՊ պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը հայտարարում էր, թե Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից, իսկ Խաչատրյանի հանձնաժողովի ղեկավարը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Արդրանիկ Քոչարյանը, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշից։

Բոլոր այս հայտարարություններն իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, որտեղ չեն կարողանում կողմնորոշվել տարրական մեկ հարց հանրության հետ քննարկելու վերաբերյալ, էլ ուր մնաց, թե կարողանան ողջամիտ բացատրություններ տալ Տավուշում կամ այլ տարածքներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նանե Ավետիսյան