Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը»
Բրիտանական «The Times» պարբերականը սենսացիոն նորություն է հայտնել, ըստ որի՝ Բրիտանիան բանակցում է 4 երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, Միացյալ թագավորությունից արտաքսվող անօրինական միգրանտներին ընդունելու համար։
Ըստ բրիտանական ԱԳն-ի արտահոսքի, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, Լոնդոնն այդ հարցով բանակցում է Բոթսվանայի, Կոտ դ'Իվուարի, Կոստառիկայի և պաշտոնական Երևանի հետ։ Նշվում է, որ Հայաստանն ակնկալում է 290 միլիոն եվրո ստանալ գործարքի համար։
Հայաստանի արտգործնախարարությունը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան միայն նշել է, թե Հայաստանն ու Միացյալ թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել։ Ըստ էության, հայկական կողմը ո՛չ հերքում , ո՛չ էլ հաստատաում է բրիտանական պարբերականի տեղեկությունը։ Եթե այս գործարքը կատարվի, ապա չափազանց ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։
Տարեկան տասնյակ հազարավոր միգրանտներ աղքատ երկրներից, իսլամական ֆունդամենտալիստներ, անկիրթ, վտանգավոր և քրեածին զանգված ձգտում է հայտնվել Մեծ Բրիտանիայում, և այժմ Լոնդոնը նրանց հայտերը քննարկելու համար առաջարկում է այդ մարդկանց տեղավորել մի քանի երկրներում։ Փաստացի ստացվում է, որ առանց այն էլ արտագաղթի և դեմոգրաֆիական խնդիր ունեցող Հայաստանն ընդունելու է տասնյակ հազարավոր վտանգավոր զանգվածների, նրանց տեղավորելու, սնելու և պահելու է՝ դրա դիմաց կոռուպցիոն ինչ-որ գործարքներ ստանալով, իսկ արդյունքում՝ Հայաստանի՝ առանց այն էլ խաթարված ներքին անվտանգությունը դրվելու է հարցականի տակ։
Դա նաև վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ տարիների ընթացքում, այդ միգրանտների թիվը կարող է աճել, և, ի վերջո, մոնոէթնիկ երկիր Հայաստանում հայերը ազգային փոքրամասնություն կդառնան։ Հանրությունը պետք է հստակ դեմ արտահայտվի Նիկոլ Փաշինյանի այս հերթական քայլին, որի մտադրություն հայտնելով՝ Հայաստանի իշխանությունները հերթական փորձանքն են բերում սեփական երկրի գլխին։
Հասմիկ Իսահակյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին