Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից
Ընդամենը մեկ օր անց Հայաստանի իշխանությունները հետ կանգնեցին իրենց հերթական ազգադավ ծրագրից։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իր անձնական մոտեցումն է եղել, քաղաքական որևէ որոշում չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի։
Հիշեցնենք, ընդամենը 2 օր առաջ նույն Քոչարյանը «Ազատության» եթերում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջական ցանկը։ Խորհրդարանական ճեպազրույցներում էլ Քոչարյանը հասատել էր այս տեղեկությունը՝ պնդելով, որ դա անում են իբր ցեղասպանության հարցում ավելի ամուր դիրքեր ունենալու համար։
Մինչդեռ, ըստ մասնագետների, ցեղասպանագետների, պատմաբանների՝ իշխանություների ասածը բացառապես թուրքական նարատիվ է, և տեխնիկապես հնարավոր չէ 109 տարի անց 1,5 միլիոն մարդկանց ցուցակներ կազմել, առավել ևս, որ այն ժամանակ համակարգիչներ չկային, համապատասխան տեխնիկա չկար, ծխական գրանցամատյանների մեծ մասը ոչնչացվել է, ամբողջական գյուղեր և բնակավայրեր սրի են քաշվել թուրք ասկյարների կողմից, ուստի 1,5 միլիոն մարդու անուն գրելը պարզապես ռեսուրսների, ժամանակի վատնում և հակահայկական գործողություն էր դառնալու։
Քոչարյանի այս հայտարարությունը շտապել էր ողջունել Սփյուռքի հարցերի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Իշխանության մյուս ներկայացուցիչները, թերևս, հասկանում էին, թե սա ինչ վտանգներ է պարունակում և թաքնվել էին՝ որևէ բան չխոսելով։ Ըստ երևույթին, անգամ իրենց կողմնակիցներից և «հեղափոխական» իշխանության աջակիցներից հարվածներ և քննադատություններ ստանալով, Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել ընդհանրապես, կամ առժամանակ հրաժարվել նման վնասակար մոտեցումներից։
Ու հիմա Անդրանիկ Քոչարյանը հարկադրված է խմբագրել սեփական խոսքերը։ Այս ամենը հերթական անգամ վկայում է, որ գործող իշխանությունները որևէ սկզբունք չունեցող անձանց միավորում են։
Հերմինե Անանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին