Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ
Մինչ Հայաստանի գործող իշխանութունները հետևողականորեն փչացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ադրբեջանն, օգտվելով այդ հանգամանքից, լուրջ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերութունները բարելավելու ուղղությամբ։ Երեկ Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Արբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ադրբեջանի նախագահն իր խոսքում նշել է, թե Ռուսաստանը անկյունաքարային երկիր է Հարավային Կովկասիում անվտանգության ապահովման առումով։ Ընդհանրապես հանդիպումն անցել է չափազանց ջերմ տոների մեջ, Ալիևն ու Պուտինը նաև մասնակցել են «Բայկալ-Ամուրյան» մագիստրալի շինարարության վետերանների հետ հանդիպմանը, ընդգծել Իլհամի հոր՝ Հեյդարի գործունեությունը ԽՍՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահի պաշտոնում։
Ուշագրավ է, որ հանդիպման ընթացքում որևէ արձագանք չի եղել Տավուշի մարզում սկսված սահմանազատմանը։ Ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Իլհամ Ալիևը բառ անգամ չեն ասել այդ կապակցությամբ։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանը հարցազրույց էր տալիս բրիտանական լրատվամիջոցներին՝ կրկին մեղադրանքներ հասցեագրելով Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։
Մեղադրանքներ հասցեագրելու գործով զբաղվել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսպանիայում մասնակցելով ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին՝ ելույթ է ունեցել, Ռուսաստանին մեղադրել Ուկրաինա ներխուժելու մեջ, պաշտպանել հակառուսական երկրների տարածքային ամբողջականությունը, նաև հայտարարել, թե՝ «Ռուսաստանն ու Ադրբեջանն իրար հետ հիբրիդային պատերազմ են իրականացնում Հայաստանի դեմ՝ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպում։ Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»,- նշել է Սիմոնյանը ՝ Ռուսաստանին և Ադրբեջանին մեղադրելով նաև ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման դեմ աշխատելու մեջ։
Մանան Բաբասյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին