Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն

«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Մենուա Սողոմոնյանի հետ միասին այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն:

«Շատերդ երեկ ականատես եք եղել Կիրանց գյուղում ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գյուղի փաստացի գրավման տեսարաններին: Մեր կարծիքով, այն ինչ տեղի է ունեցել երեկ Կիրանցում, խախտում է ոչ միայն մեր Սահմանադրությունը, այլև քրեական օրենսգիրքը: Մենք մեկ օրվա ընթացքում, փաստաբանական ընկերության հետ միասին արձանագրել ենք  առավել ակնհայտ հանցագործությունները և ներկայացնել դատախազություն»:

Ավետիք Չալաբյանի խոսքով, հաղորդումը ներառում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առերևույթ հանցագործության մասին դիմում:

«Առաջինը լրագրողների աշխատանքի ոչ իրավաչափ արգելումն է, որովհետև  երեկվա ընթացքում ոչ միայն լրագրողների նկատմամբ տեղի են ունեցել բռնարարքներ, այլև սահմանափակվել է նրանց աշխատանքը: Երկրորդը քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումն է և Ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահում: Դուք ականատես եք եղել, թե ինչպես է ոստիկանական զորքերի հրամանատարի տեղակալը՝ Կարեն Հակոբյանը, տեսախցիկների առաջ հայտարարել ՝ լավ եմ արել, իրավական հիմքեր ունեմ, սակայն ոչ մի իրավական հիմք չի ներկայացրել: Ոչ մեկ որևէ կերպ չի բացատրել, թե ինչո՞ւ է այդ ոստիկանական պատը կագնած, և ինչու՞ է սահմանափակվում քաղաքացիների ազատ տեղաշարժը»,-ասաց Ավետիք Չալաբյանը:

Նախաձեռնության համակարգողի խոսքով, հաղորդման երրորդ կետն էլ այն մասին է, որ մայիսի 2-ի առավոտյան, 31 անձ՝ բռնի ուժի կիրառմամբ բեման է ենթարկվել:

Դատախազությունը 5-օրյա ժամկետում կպատասխանի, և կա՛մ հաղորդումը վարույթ կընդունի և կնախաձեռնի քրեական վարույթ, կա՛մ նախաձեռնությունն այլ քայլերի կդիմի:

Ավետիք Չալաբյանը նշեց նաև, որ Երեկ ՀՀ ՄԻՊ-ը ևս արձանագրեց ոստիկանության ոչ իրավաչափ վարքագիծը և հայտարարեց, որ կիրականացվեն համապատասխան միջոցոներ:

«Մեր երկրի տարածքում սահամանդրական կարգի տապալում է տեղի ունենում՝ ընդ որում արտաքին ուժի՝ տվյալ դեպքում՝ Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի անմիջական պահանջով և հրահրմամբ: Ադրբեջանը՝ օգտվելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փաստից, ըստ էության, հայ ոստիկանների ձեռքով  բռնագրավում է  Կիրանց գյուղի մի հատվածը»,-հավելեց Ավետիք Չալաբյանը:

«Ամենացավալին այն է , ոստիկանության զորքերը ներգրավված են այս գործընթացին թշնամու կողմից: Դա աննախադեպ խայտառակություն է մեր երկրի պատմության մեջ: Մի բան է, երբ թշնամին հարձակում է ձեռնարկում և հաջողության հասնում, այլ բան է, երբ թշնամին մի կրակոց չարձակելով՝ շանտաժի միջոցով, ստիպում է երկրի իշխանությանը հանձնել երկրի տարածքները, իշխանությունն էլ այդ գործում օգտագործում է ոստիկաններին»,- նշեց նախաձեռնության համակարգողը: