Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին

Փաշինյանական վարչախումբը տենդագին պատրաստվում է Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ «Համահայկական ճակատ» շարժման հայտարարությանը։

«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հայտարարությունը՝ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ, լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին։

Ի տարբերություն հանրային որոշ շերտերի, որոնք չեն պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տրիբունալը գործող իշխանությունների համար, փաշինյանական իշխանությունը հրաշալի հասկանում է դրա լուրջ և ծանր հետևանքներն իր քաղաքական ապագայի և անգամ անվտանգության հարցում։

Մեր տեղեկություններով՝ վարչախմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել իրենց հավատարիմ իրավաբանների հետ, քննարկել, հասկացել, թե ինչ վտանգ կարող է պարունակել նման տրիբունալի ստեղծումը, և այժմ միջոցներ են ձեռնարկում դրա ստեղծումը կանխելու, ինչպես նաև հակաքարոզչություն իրականացնելու համար։ Մասնավորապես որոշ շրջանակների հանձնարարվել է ուշադիր հետևել բոլոր զարգացումներին, իսկ վարչապետի ֆեյքերի ֆաբրիկան և քարոզիչները հանձնարարություն են ստացել Արշակ Կարապետյանի նախաձեռնության հանրահռչակումից հետո, իսկական քարոզչական արշավ սկսել՝ անվանարկելու Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը, ի սկզբանե, նախքան դրա կողմից գործուն քայլերի ձեռբարկումը։

Կարապետյանը նշել էր, որ Հայաստանի դատական համակարգը գտնվում է այնպիսի ծանր վիճակում՝ իշխանությունների վերահսկողության ներքո, որ չի կարող իրական արդարադատություն իրականացնել, այդ պայմաններում միակ հնարավոր տարբերակը պատերազմի ժամանակ և դրանից հետո գործող իշխանությունների կատարած հանցագործությունների համար պատասխանատվության կանչելն է, հենց Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն է։

Ի սկզբանե, այդ հայտարարությունից հետո, գործող իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել, թեև սովորաբար Արշակ Կարապետյանի բոլոր նախաձեռնություններին արձագանքում են առնվազն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մակարդակով։

Թերևս Քոչարյանին էլ հասկացրել են, որ սա իր «լեվլը» չէ, շատ ավելի բարդ և լուրջ իրավական և քաղաքական պայքար է սպավում, ուստի իշխանությունը ներգրավում է ռեսուրսները՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ընթացքը կանխելու նպատակով։