Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո Նիկոլ Փաշինյանն «արագի մեջ» մեկնեց Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովին և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը: Բացի պաշտոնական մի քանի հանդիպումներից, Կոպենհագենում տեղի ունեցավ նաև մի ուշագրավ «հարցուպատասխան»: Գագաթաժողովի վարողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է. «Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»:

«Այս»,- իբր կատակով պատասխանել է Փաշինյանը: Իրականում, ըստ շատ փորձագետների, ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը: Մոսկվա այցելելուց և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո նման «հարցուպատասխան» պետք է հնչեր, ընդ որում՝ որևէ արևմտյան միջոցառման ժամանակ: Մյուս կողմից՝ սա հիանալի հնարավորություն է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի համար՝ «բաց ճակատով» հաշվետու լինել արևմտյան իր գործընկերների առջև՝ Հայաստանի ու Փաշինյանի մասով: Բանն այն է, որ Ռասմուսենը Արևմուտքի կողմից Հայաստանի «նայողն» է: Միևնույն ժամանակ նա Alliance of Democracies-ի հիմնադիրն է, որն էլ կազմակերպել է կոպենհագենյան նշյալ գագաթաժողովը:

Արտաքուստ չափից ավելի անտրամաբանական է թվում, որ նույն քաղաքական գործիչը կարող է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում նախագահել ԵԱՏՄ նիստը և մասնակցել նման համաժողովի ու նման հայտարարություն անել: Բայց սա Նիկոլ Փաշինյանն է, որի գործողություններում տրամաբանություն գտնելը վաղուց անլուրջ զբաղմունք է: Ավելի մեծահասակները կհիշեն. ժամանակին մի հիանալի ֆիլմ կար՝ «Տրուֆալդինոն Բերգամոյից»: Այս Տրուֆալդինոն աղքատիկ գավառից գալիս է հարուստ Վենետիկ, միաժամանակ ծառայում է երկու տիրոջ, որոնցից մեկը՝ հագուստները փոխած աղջիկ, կարողանում է երկուսից էլ բարձր աշխատավարձ ստանալ: Նիկոլ Փաշինյանը հիմա այդ վիճակում է: Ի վերջո, Տրուֆալդինոն բացահայտվում է իր տերերի կողմից:

Ճիշտ է, ֆիլմում հերոսը վատ վերջաբան չի ունենում, նույնիսկ հաջողացնում է ամուսնանալ, բայց գրեթե մեծամասամբ ֆիլմերի վերջաբանն ու իրական կյանքը արմատապես տարբերվում են: Այնպես որ, վաղ թե ուշ տրուֆալդինոյությունը բացահայտվելու է, ու կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»: Փորձագետները կարծում են, որ Փաշինյանը Դանիայում արդեն մեկին «քցել» է: Մնում է սպասել, թե երբ է «քցելու» «հագուստները փոխած աղջկան», այս դեպքում՝ Արևմուտքին: Ամենավտանգավորը, սակայն, այստեղ այն է, որ երկու «տերերի» զայրույթից կարող են տուժել Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում