Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Այս գործը պարզապես հրաշալի են անում. երբ թշնամիների շահերն առավել մոլեռանդ են պաշտպանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին եղել է հայ ժողովրդի այն ողնաշարը, որը թույլ է տվել հայությանը նույնիսկ պետականության չգոյության պայմաններում պահպանել ու նոր շունչ հաղորդել ազգային ինքնությանը։ Եկեղեցին դարեր շարունակ մեկ հարկի տակ է հավաքել բոլոր հայերին ու միշտ առաջ է տարել համահայկական շահերը։ Եվ եթե ճգնաժամային իրավիճակներ էին լինում, երբ ուղղակի դրված էր լինում հայության գոյության կամ ինքնության կորստի հարցը, պայքարի հիմնական ջահը վառվում էր հենց եկեղեցու կողմից։ Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ երիտթուրքերը առանձնահատուկ դաժանությամբ էին վարվում հենց հոգևորականության նկատմամբ՝ նրանց կոտորելով ամենաանգութ կերպով։

Դրա միջոցով նրանք ցանկանում էին գլխատել այն կառույցը, որը առաջնային է համարում հայկական ինքնության պահպանման հարցը։ Ներկայում Նիկոլ Փաշինյանն է մեր պետականությունը դրել զոհասեղանին։ Ու նորից Եկեղեցին է ստիպված քաղաքական պայքարի մեջ մտել՝ հայ ժողովրդի նվաստացմանը վերջ դնելու նպատակադրում ունենալով։ Իսկ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամենօրյա ռեժիմով ամենավերջին մեղադրանքներն են հնչեցնում Հայ առաքելական եկեղեցու հասցեին ու հարձակումներ գործում։ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց համար միշտ էլ վտանգ են տեսել հայ եկեղեցուց, Բաքվի կողմից նույնիսկ այն որակվում է որպես ռևանշիզմի օջախ, բայց նույնիսկ Թուրքիայից ու Ադրբեջանից ուժգին և ջանասիրությամբ են ՀՀ այս պահի իշխանությունները հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա: Նույնը վերաբերում է տարածքների հանձնմանը. Փաշինյանը, նրա քպականները, նույնիսկ պետական կառույցները ավելի մեծ մոլեռանդությամբ են փորձում ապացուցել, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է, քան նույնիսկ հենց... Ադրբեջանը։

ԱԺ Փաշինյանի անվան խմբակցության անդամների դեպքում ամեն ինչ պարզ է, նրանք պարզապես «նիկոլներ» են: Հանուն իշխանության նրանք նույնիսկ պատրաստ են ուրանալ սեփական արմատները։ Բայց ուշագրավ է, որ այս արշավին ներգրավված են նաև պետական ինստիտուտները: Օրինակ՝ արդարադատության նախարարությունը վերջերս հայտարարություն էր տարածել, որում նշում էր, թե Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Դե, Փաշինյանի հայտարարությունների մասին ընդհանրապես խոսք չկա, քանի որ նա ոչ միայն վերցնում է ադրբեջանական և թուրքական թեզերն ու շրջանառում, այլև զարգացնում է դրանք ու դարձնում ուղենիշային։ Այսպիսի քաղաքականության գագաթնակետը Հայոց ցեղասպանության ուրացումն է։ ՀՀ իշխանություններն ամբողջապես մուտք են գործել այս դաշտ ու այնպիսի ժխտողական թեզեր են շրջանառում, որ նույնիսկ թուրք կեղծարարների մտքով չէր անցնի։ Դրա համար էլ Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը առաջին անգամ քննադատում է Հայաստանի ղեկավարին, որը կասկածի տակ է դնում Թուրքիային հետապնդելու Հայաստանի իրավական հիմքը ու ցեղասպանության զոհերի ցուցակի կազմման վերաբերյալ բանավեճեր է հարուցում:

Մի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան հազիվ թե այդպիսի նվիրյալ փաստաբաններ կարողանային գտնել, ինչպիսին Հայաստանում այս պահին իշխող ուժի ներկայացուցիչներն են։ Նույնիսկ Ադրբեջանի կողմից կաշառված եվրոչինովնիկները չեն կարողանում Ադրբեջանի շահերի առաջ մղման համար այդքան շատ գործ կատարել, ինչքան կատարում են Նիկոլ Փաշինյանն ու իր մյուս «նիկոլները»։ Այլ կերպ ասած՝ նրանք ստանձնել են թուրք-ադրբեջանական տանդեմի փաստաբանությունը։ Հանուն արդարության պետք է նշել, որ նրանք այս առումով իրենց գործը պարզապես հրաշալի են անում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում