ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում
Հայաստանը 14 անգամ ավելացրել է առևտուրը Եվրասիական տնտեսական միությունում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը ԵԱՏՄ տասնամյակի կապակցությամբ տված հարցազրույցում, ընդ որում, ըստ Ռուսաստանի վարչապետի, միության անդամ 5 պետությունները շահում են մասնակցությունից, առաջին հերթին ներքին սահմանների մաքսային հսկողության բացակայության պատճառով, բայց Հայաստանի ցուցաբերած թվերը շատ ավելի տպավորիչ են, քան մյուսներինը։
Բելառուսն ու Ղազախստանը կրկնապատկել են առևտուրը, Ղրղզստանը՝ եռապատկել, իսկ Հայաստանի 14-ակի աճը ցույց է տալիս, որ այդ միության մասնակցությունից պաշտոնական Երևանը միայն շահում է։ Այդ պայմաններում, սակայն, Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է հակառուսական քայլեր ձեռնարկել, նախօրեին էլ ընդհանրապես հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքին Ալմա-Աթայում, ընդ որում իրենց ապահովագրելու համար հայտարարել են, թե դեմ չեն սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը։
Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ ունի արդեն 2022 թվականից և հրաժարվում է մասնակցել այդ կազմակերպության աշխատանքներին, հետ է կանչել իր մշտական ներկայացուցչին, նշանակումներ չի անում, զորավարժություններին, գագաթնաժողովներին կտրականապես չի մասնակցում։ Ի վերջո այս ամենը պետք է լուրջ հետևանքներ ունենա, առավել ևս, որ Ռուսաստանին զգուշացրել են ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը զրկվելու է նաև մյուս կառույցներին՝ այդ թվում ԵԱՏՄ-ին մասնակցելու հնարավորությունից։
Նարինե Վանեցյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...