Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԻնդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան

Մեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումը

Երևի ճիշտ կլիներ, որ ես հիմա խորը մասնագիտական տեքստեր գրեի այն մասին, թե ինչ է կատարվում իմ ընտանիքում, մեկնաբանեի, թե ինչքան աբսուրդ է այն, որ պապայիս նկատմամբ մեղադրանք են առաջադրել ու որպես խափանման միջոց կալանավորում են կիրառել: Հա, պապաս հիմա Վարդաշեն ՔԿՀ-ում է, մեղադրվում է անկեղծ ասած չգիտեմ էլ թե ինչի մեջ: Բայց եթե ներքին ինֆորմացիա է ձեզ պետք, հետևյալը կասեմ: 2020թ-ից հետո պապաս անընդհատ մտածում էր քաղաքականություն մտնելու մասին` երկրի ղեկը գրաված թյուրիմացության դեմ պայքարելու համար:
 
Կարծեմ 2026-ի սկիզբն էր, որ պապաս միացավ Ուժեղ Հայաստանին, ու պատճառը մեկն էր. չէր ուզում երկիրը կառավարեն նրանք, ովքեր հանուն իրենց աթոռի թույլ տվեցին, որ Կարենը ու իր նման հազարավորները զոհվեն, ու հետո անամոթաբար խոստովանեցին դա:
 
Ես ու մամաս շատ երկար ենք պապային համոզել, որ ուղղակի զբաղվի իր բիզնեսով ու իր ընտանիքով, բայց պատասխանը հետևյալն էր`բոլորը այդպես են մտածում, ու դրա պատճառով ոչ մի բան չի փոխվում…
Անկախ քրեական գործերից, տարածվող հիմար բամբասանքներից՝ ես գիտեմ, մենք գիտենք, թե ինչի համար է էս ամեն ինչը, ու էդ մոտիվացիան ունեցող մարդը, ու հա, էդ Տղուն ունեցած մարդը, չի արել ու չէր կարող անել ոչ մի անօրինական բան:
 
Ու էլ ասելու բան չունեմ: Կարենին կորցնելուց հետո մնացած ամեն ինչը մեզ համար շատ մանր խոչընդոտներ են, որ մենք պատրաստ ենք պատվով հաղթահարել, ինչքան ժամանակ էլ որ չպահանջվի: