Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
Ժամանց

Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին

Ջենիֆեր Լոպեսը պատմել է անցյալ ամռանը Ալմաթիում կայացած համերգի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին։ Նա իր հիշողությունները կիսվել է SmartLess փոդքասթում։ Լոպեսի խոսքով՝ դա տեղի է ունեցել շոուի ավելի հանգիստ պահերից մեկում։ Նա իսպաներենով դանդաղ երգ էր կատարում, երբ նկատել է հանդիսատեսի տարօրինակ արձագանքը։

«Մութ էր, միայն մեկ լուսարձակ էր փայլում ինձ վրա։ Ես երգում էի, և հանկարծ հանդիսատեսը սկսեց գոռալ։ Սովորաբար հանդիսատեսը արձագանքում է այս պահին, քանի որ երգը դանդաղ է, բայց չափազանց շատ գոռոցներ կային», - հիշում է երգչուհին։

Սկզբում Ջենիֆերը չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Սակայն շուտով նա զգաց, որ ինչ-որ բան սողում է իր պարանոցին։

«Իմ պարանոցին հսկայական միջատ կար։ Ես փորձեցի անշարժ մնալ և ավարտել երգի վերջին տողը», - ասաց նա։

Հետագայում պարզվեց, որ չհրավիրված հյուրը ծղրիդ էր։ Լոպեսի խոսքով՝ միջատն այնքան մեծ էր, որ երբ թռավ դեպի լուսարձակը, այն նմանվեց փոքրիկ ուղղաթիռի։

«Դա խելագարություն էր։ Եթե ես անմիջապես հասկանայի, թե ինչ կար պարանոցիս վրա, հավանաբար կսկսեի գոռալ», - խոստովանեց արտիստը։

Դեպքը տեղի է ունեցել Up All Night: Live in 2025 շրջագայության ժամանակ։ Անսպասելի իրավիճակին չնայած՝ Լոպեսը պահպանեց իր հանգստությունը և շարունակեց ելույթ ունենալ, և այդ պահի տեսանյութը ավելի ուշ տարածվեց սոցիալական ցանցերում։