Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը
Մշակույթ

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետևանքով փլուզման եզրին է, հաղորդում է Ermenihaber.am-ը։

Քարաշեն ճարտարապետությամբ, կամարակապ մուտքով և պատերի քանդակազարդերով աչքի ընկնող եկեղեցին համարվում է Դերսիմի բազմամշակութային անցյալի կարևոր վկայություններից մեկը։ Սակայն այն տարիներ շարունակ չի վերանորոգվել և շարունակաբար վնասվում է թե՛ բնական ազդեցությունների, թե՛ գանձ որոնողների գործողությունների հետևանքով։

Այսօր դրա քարերի մի մասը վնասված կամ գողացված է, իսկ մյուսների վրա տարբեր գրություններ են արվել։

Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել էր եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։

Քրդական «Rudaw» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ գյուղացիները ցանկանում են, որ հայկական եկեղեցին վերականգնվի և վերածվի հավատքի ու մշակութային զբոսաշրջության կարևոր կենտրոնի։

Գյուղի բնակիչ Հայրի Յըլդըզը, խոսելով պետական մարմինների անտարբերության մասին, ասել է.

«Թող պահպանեն, հոգ տանեն դրա մասին։ Մենք՝ որպես գյուղ, պետք է պահպանենք այն։ Պետության մոտեցումն արդեն հայտնի է, բայց որևէ քայլ չի ձեռնարկվում։ Չպետք է թույլ տանք, որ գանձագողերը մտնեն այստեղ։ Եթե եկեղեցին պահպանվի, մարդիկ կգան Եվրոպայից, Երևանից, Ռուսաստանից։ Մեր գյուղը կկենդանանա»։

Մեկ այլ բնակիչ՝ Մեհմեթ Օղուզը, ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը.

«Սա պատմական եկեղեցի է, պատմական հավատքի մաս է, արժեք է։ Այս արժեքները պետք է պահպանել, հակառակ դեպքում դրանք կվերանան։ Իրականում մենք ինքներս ենք ոչնչացնում մեր ժառանգությունը՝ նույնիսկ դա չգիտակցելով»։

Էրգանի վանքը կառուցվել է 975 թվականին։ Այն համարվում է Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են են հայատառ որոշ արձանագրություններ: Հայտնի է, որ ցեղասպանության ժամանակ Էրգանի վերջին քահանան հրկիզվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։

Հետևեք մեզ՝ այստեղ